Yeghishe Charents

Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա

Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա:
Մթնում է ահա քո կապույտ հեռուն ու մեռնում է նա:

Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում ու մեռնում է նա:

Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես`
Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրում ու մեռնում է նա...

Be the first who will comment on this
Yatuk Music
Nocturne
Arno Babajanyan

Nocturne

Indian Princess
Indian Princess
Play Online