Yeghishe Charents
Ի՞նչ ես արդյոք՝ չգիտեմ, ես չգիտեմ մինչ հիմա
Ի՞նչ ես արդյոք՝ չգիտեմ, ես չգիտեմ մինչ հիմա,
Գիտեմ միայն, որ դու կաս՝ անհերքելի, որպես մահ,
Ու անխուսափ, որպես օր, որ բացվում է ու մարում
Եղել ես դու, այժմ կաս ու կլինես աշխարհում:
Օրերիս պես, որ անցան անմխիթար դու անցար,
Արևի պես այսօրվա դու վառել ես իմ ներկան,
Եվ ես գիտեմ, որ կգաս՝ մխիթարիչ ու պայծառ
Օրերի պես, որ դեռ նո՛ր պիտի բացվեն, պիտի գան:
Օրերի պես գույնզգույն բացվում ես դու ու մարում,
Նո՛ր ես ընդմիշտ ու անդարձ` հավերժորեն քաղցր, խոր.
Եվ ես գիտեմ` կլինես դու` պայծառ ու լուսավոր
Քանի ապրում եմ ես դեռ, քանի դեռ կամ աշխարհում:
1919
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Alexander Spendiaryan
Lullaby
Battle at sunset with the god of Maize
Play Online