Yeghishe Charents
Հուշի պես թել մի բարակ
Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ.  
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս:
Զգո՞ւմ է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՛ւմ է այսօր հոգիս,
Երկի՜ր իմ, քույր իմ ու մայր...
Հեռո՛ւ եմ,   ո՞ւր եմ հիմա...
Երգում եմ: Երգս   կրակ:  
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...
1919   1920
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Tigran Hamasyan
Markos and Markos
 
      Worker Next to the Well
        
          Play Online