Yeghishe Charents
Ես մե անգին գոզալ տեսա...
Ես մե անգին գոզալ տեսա Գյուրջստանի քաղաքումը,
Վզին՝ վարդեր ու խալ տեսա Գյուրջստանի քաղաքումը։
Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա Գյուրջստանի քաղաքումը։
Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա Գյուրջստանի քաղաքումը։
Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,
Դեմս կեցած մե սա՛ր տեսա Գյուրջստանի քաղաքումը։
Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա Գյուրջստանի քաղաքումը։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
Al Ailughs
Gazelles
Play Online