Yeghishe Charents
Դեռ մայր չի մտել երկնքում
Դեռ մայր չի մտել երկնքում
Արևը՝ արյունոտ ու կարմիր.
Դեռ չի՛ մոխրացել իմ հոգում
Քո վերջալույսը կարմիր։
Վառվում է՝ արյուն ու կրակ,
Փռել է արնահոտ մի փոշի.
Վառվում է ու իջնում արագ  
Աշխարհը թողնելով ուրիշի։
Գնում է, բայց կրկին պիտի գա՝
Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով,
Գնում է   ու կրկին պիտի գա  
Բայց մի այլ   մի ուրիշ կրակով։
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Edward Baghdasaryan
Noctrune
 
      The Ninth Wave
        
          Play Online