Yeghishe Charents
Բորբ մի աղջիկ...
Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն. 
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին. 
Աշխարհը   ալ, նարնջագույն, վառքը   կարմիր,
Ողջը   հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին...
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Arno Babajanyan
Dreams
 
      The Galata Tower by Moonlight
        
          Play Online