Vano Siradeghyan

Հայ պատմիչներ, ջան պատմիչներ

Ձեր մայրերին մենք ղուրբան. հայոց հերոս պատմությունը սպասում է փրկության

Ղարաբաղում, իբր, ընտրություններ էին լինելու: Դաշնակցությունը, իբր, թեկնածու էր առաջադրելու: Իբր, թեկնածություն դնելուց հրաժարվեց: Իբր, քաղաքական կյանքը այսպես եռում էր Հայաստանից էլ թշվառ եվս մի տեղ... Հայաստանից թշվառ ուրիշ ի՞նչ է լինում. իհարկե, հայերով կառավարվող եվս մեկ տարածք:

... Իբր, Հայաստանում քաղաքական կյանք կա, մնաց ցույց տրվեր, որ քաղաքական կյանք կա նաեվ Ղարաբաղում: Իբր, Հայաստանում նախագահ կա, մնաց որ լինի Ղարաբաղում: Մարզպետ էլ չէ՝ նախագահ: Նաեվ արտգործնախարար՝ Երեվան գնալ-գալու համար: Նաեվ 60 գյուղի համար- գյուղնախարար: Բորդյուրի քար կտրող եվ պարկետ սղոցող երկու ցեխի բերումով՝ արդյունաբերության նախարար, Շենգավիթի շրջմիլբաժնի աշխատողների թվով մենթերի գլխին՝ ՆԳ նախարար...

Մի՞թե, գրողը տանի, մեր պատմիչները մեզ հետ չար կատակ են արել, եվ ամեն ինչ այնքան սուտ է եղել, ինչպես հիմա է սուտ: «Գրի: Գրի-գրի, իմ հոր հերը, իմ հերը, ես ու իմ ախպերը այս ու այս բաներն ենք արել... այսինչ քաղաքներն ենք ավերել, այնինչ ժողովուրդներին ենք կոտորել՝ ճանճի նման...»- պատվիրել է, ասենք, Մոկաց Սերժիկը, եվ պատմիչը, ուրեմն, յոթ ջվալ ալյուր Մոկաց Միկայի միջոցով Սերժիկի ամբարից ստացել, հորթը տակին մի կով քյոխվի գոմից տարել կապել է իր դռանը եվ մի քանի տարով տիրունական վանքում փակվելով՝ գրել է լսածի մասին, որպես ականատես: Կամ՝ Վարանդի Նարինեն, ասենք, ի հիշատակ քարափից ընկած իր մարդու, կառուցել է մի պուճուր մատուռ, տվել է չորս վանականի, մատուռին կցել է երկու օրավար հող՝ հացի համար, թթի քսան ծառ եվ երկու կով, որ հացը բրդեն մածնի մեջ-վրայից խմեն թոթի արաղը եվ օր-օրի վրա արձանագրեն այն հաթաթաները, որ հայերը իրենց պարսկական մասի բալկոնից պիտի ուղղեն իրենց բյուզանդական մասի այլազգի կառավարչին: Արձանագրեն նամակի կամ նոտայի տեսքով, մեկ օրինակից եվ պահեն մոտները՝ պատմության համար: Կամ՝ Կիլիկիայի Արկադիան, ասենք, Խաչակիրների տեղի ադմինիստրացիայի անունը դրել է Հայոց թագավորություն եվ հրահանգել Անիից գաղթած վանականին գրել հայ ժողովրդի պատմության համար, որ...

Ի՞նչ երաշխիք կա, որ այդպես չի եղել: Չէ՞ որ վերջին 12 տարիների իրադարձությունների ընթացքն ու դրա պատմագրումը այնքան նման չեն իրար, որքան երկու տարբեր ժողովուրդների պատմությունը կամ նույն ժողովրդի տարբեր ժամանակաշրջանների պատմությունները: Ինչի՞ց է երեվում, որ հին հայերը կարող էին ավելի խելացի եղած լինել, քան ժամանակակից հայը:

2002

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Pears, peaches and pitcher
Pears, peaches and pitcher
Play Online