Vahan Totovents

Ժամանակակից հեքիաթ

1

Երբ մենք տրամվայից ցած իջանք Ջորջը հանդիպեց Եվային։ Եվան,որին Ջորջը Իվ էր կանչում, տրամվայի էր սպասում։ Եվան թևի տակ փոքրիկ բրոշյուրների մի կապոց ուներ։ Երբ Ջորջը սկսեց Եվայի հետ խոսել,Եվան չկարողացավ տրամվայ բարձրանալ։ Ջորջը նրան ինչ որ պատվերներ և հրահանգեր տվեց ոստիկանությունից զերծ մնալու համար։

-Հենց որ ասեն հեռացեք,հեռացիր,Իվ սիրելիս,-ասաց Ջորջը նրան։

-Եթե հեռանամ ոչինչ չեմ կարող վաճառել,-պատասխանեց Իվը։

-Կգնաս ուրիշ փողոց, փողոցները միշտ կփոխես խուսափելով ոստիկանությունից։

Երբ հաջորդ տրամվայը եկավ, Իվը ուրախ տրամադրությամբ ցատկեց տրամվայի վրա և հեռացավ։

Իվը կապույտ աչքերով, ոսկեթել մազերով, միջահասակ, սպիտակ մորթով, գիրուկ, արագաշարժ և կարմիր պարզ գլխարկով մի աղջիկ էր։

-Գնում է սոցիալիստական գրականություն վաճառելու,-ասաց ինձ Ջորջը,-զարմանալի աղջիկ է, միշտ դիմադրում է ոստիկանության և միշտ էլ ձերբակալում է, բայց հոգի աղջիկ է,-շարունակեց Ջորջը։

Ջորջն ինձ պատմեց, որ իրենց ձեռքի տակ կան այդպիսի տասնյակ աղջիկներ, որոնք սոցիալիստական գրականություն են տարածում գիշերները Նյու-Յորքի մեծ փողոցների անկյուններում։ --Վարձատրությամբ են անում։

Ջորջը հառեց իմ աչքերին, հառեց սուր, ծաղկող նայվածքով։

--Իվը 40տարվա բանվորի աղջիկ է,նրա հայրը բանտումն է այժմ, նա անում է այդ, ինչպես մյուս բոլոր աղջիկները, դասակարգային գիտակցությամբ։

Ես զգացի, որ միամիտ հարց էի տվել Ջորջին։

Երեկոյան ժամի յոթն էր: Բանվորները վերադառնում էին գործարաններից, իրենց ճաշի դույլերը ձեռքերին։ Հոգնած, տանջված դեմքեր ունեին նրանք, ոմանք դեռևս մրոտ, գործարանային գլխարկները գլխներին։ Ջորջը ճանաչում էր բոլորին, բարևում էր նրանց մի-մի հարց տալիս։

Երբ Ջորջի բնակարանին մոտեցանք, արդեն մութն էր։ Բանվորական փողոցում էլեկտրական լույսերը չէին վառվում այնպիսի շռայլությամբ, ինչպես Բրոտուեյի և 5-րդ ավընյուի վրա։ Ջորջը օդային գազի լամպի սյունի տակ նշմարեց մի բանվոր, որ գլուխը կախ քայլում էր։

--Ինչու է այդքան տխուր այդ ուրախ մարդը, -մըրթմըրթաց Ջորջը ինքնիրեն, -պետք է խոսել նրա հետ։

Ջորջը առաջացավ դեպի սյունը․ ես հետևեցի նրան։

- Հըլո, Ֆրենկ, - բացականչեց Ջորջը։

Ֆրենկը կիսադարձավ, գլուխը վեր առավ և նայեց Ջորջին։ Ես սարսափ տեսա Ֆրենկի աչքերում։

-- Հըլո, Ջորջ, դու ես, -արտասանեց Ֆրենկը, -հազիվ ճանաչեցի։

-- Ինչ է պատահել։

-- Շատ բան։

-- Լոկաուտ։

-- Ոչ, երանի լոկաուտ լիներ, -երկարացրեց Ֆրենկը և գրպանից ծխախոտ հանեց և սկսեց ծամել։ -Երևի թերթ չես կարդացել, Ջորջ, - շարունակեց Ֆրենկը, որի դեմքի վրա խաղում էր երերացող լամպի ստվերը։

-- Վերջին հավելվածը չեմ կարդացել:

-- Դրա համար է, որ ոչինչ լուր չունես:

Ֆրենկը պատմեց մի զարհուրելի պատմություն: Ես հափշտակությամբ լսեցի այդ պատմությունը, իսկ Ջորջը շրթունքներն էր կծում և ատամները կրճտացնում:

-- Պոտը կատաղեց այսօր անտառի գազանի նման, սկսեց Ֆրենկը,- վերակացուն ամեն օրվա նման եկավ և սկսեց Պոտին նկատողություններ անել: Պոտը բացատրեց, ջանաց հասկացնել վերակացուին, որ սխալվում է, բայց վերակացուն չարացել էր էգ կատվի նման և սկսեց հայհոյել, Պոտը բավական երկար լռություն պահպպանեց, ոչինչ չպատասխանեց, որ նրա շաբաթական աշխատավարձից պետք է կտրեն իբրև պատիժ Պոտը կատաղեց, հարձակվեց վերակացուի վրա, մի քանի ծանր բոկսերով նրա գլխին տալուց հետո, բռնեց, վեր բարձրացրեց նրան և ոտներից հանձնեց մեքենային, մի ակնթարթում վերակացուի ամբողջ մարմինը կուլ գնաց երկաթյա գազանին, փշրվեցին նրա ոսկորները ահավոր ճռնչոցներով, մեքենայի ճեղքերից սկսեց վազել արյունը, դեռևս մարմինը դուրս չտված մեքենան դադարեց աշխատելուց: Պոտն ապշած նայում էր մեքենայի ճեղքերից վազող արյունին: Բռնեցին Պոտին և ծեծելով տարան: Ամբողջ օրը գործարանի բանվորները սարսափ էին ապրում: Դեպքից կես ժամ հետո ոստիկաններ եկան, քննություն կատարեցին: Ոչ ոք ոչինչ չասաց դեպքի մասին, միշտ ասացին, որ մեքենայի դադրելուց հետո տեսնել են, որ սարսափելի ոճիր էր կատարվեր:

--Բացի Պոտից ուրիշներ էլ ձերբակալվեցին,- հարցրեց Ջորջը, որի աչքերից կարծես արյուն էր կաթում բարկությունից:

--Ալո, Պոտի մեքենայի կողքի չորս մեքենավարներին էլ ձերբակալեցին և տարան,- պատասխանեց բանվոր Ֆրենկը:

Ջորջը երկար լռեց, բայց վերջ ի վերջո շրթունքները կծելով ասաց.

--Իհարկե սխալ է արել Պոտը, բայց սխալ գտնել հոգեբանության մեջ դժվար է, մինչև անգամ անթույլատրելի:

--Չգիտեմ, թե վաղն ինչպես պետք գործարան գնանք, Ջորջ,- հարեց Ֆրենկը,- վտանգավոր է:

--Չեմ կարծում, որ գործարանը վաղը բացվի,- պատասխանեց Ջորջը:

Ֆրենկը մի քիչ հանգստացավ:

-- Բայց ինչ է լինելու ձերբակալվածների ընտանիքների վիճակը, իսկ Պոտին... Ֆրենկը չկարողացավ շարունակել և լռեց:

Ջորջը ոչինչ չպատասխանեց: Ֆրենկը սկսեց գետնին նայել և գլուխը երերցնել: Բավական լռությունից հետո Ֆրենկը ցածր ձայնով «գուդ բայ» ասաց և հեռացավ:

--Գնանք մի հավելված առնենք,- առաջարկեց Ջորջը:

Մենք քայլեցինք կողքի փողոցի անկյան դեղատունը, մի հավելված վերցրինք ու վերադարձանք:

Բուրժուական թերթի հավելվածը լիքն էր Պոտի «ոճրագործության» մանրամսներով և նկարներով, մի «բանաստեղծ» ձեռաց մի սոնետ էր թխել և հրատարակել: Հավելվածն ավելի մանրամասնություն չէր պարունակում քան ՖԴրենկի պատմածը:

«ԱՀԱՎՈՐ ՈՃԻՐ X ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ: ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՂՏՈՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԲԱՐՔԵՐԸ: ԹՈՒՅԼ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ: ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՎՌՆԴԵԼ ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՅՍ ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻՑ»

Ահա այն վերնագիրները, որ հրատարակում էին Նյու- Յորքի բուրժուական բոլոր թերթերը մատնաչափ և կարմիր տառերով:

Պոտը իտալացի բանվոր էր, իսկական ազգանունով - Պոտինի, որ կարճ Պոտ էին անվանում: Պոտի իտալացի լինելը բավական էր, որ ողջ բուրժուական Ամերիկան սկսել արծարծել Ամերիկայի դռները օտարականների առաջ փակելու լոգունդը:

-- Տեսնում ես սրիկաներին,- ասաց Ջորջը:

-- Այս երկիրը կարմրամորթներին է պատկանում, բոլորս էլ օտարականներ ենք,- ասացի:

Ջորջը ծիծաղեց:

Մենք մտանք Ջորջի բնակարանը: Մութն էր: Նեղ միջանցքում մեզ դիմավորեց մի կանացի ձայն, որին Ջորջը ճանաչեց և

-- Բարև,-ասաց:

-- Բարև, Ջորջ,- պատասխանեց կանացի ձայնը:

-- Ինչու մութն է:

-- Գազը վերջացել է, փող չունենք, որ գցենք,- պատասխանեց կինը տխուր: -- Այս րոպեիս,- հարեց Ջորջը և կորսվեց միջանցքի մթում:

Մի րոպե անց Ջորջը վերդարձավ, լուցկին վառեց և կպցրեց թե միջանցքի և թե դահլիճի լույսերը:

Պարզվեց, որ մի 25 սենտանոց էր հարկավոր, որ գցեին խոհանոցի անկյունում հաստատված ապարատի մեջ գազ ստանալու համար:

Երբ լույսերը վառվեցին, Ջորջն ինձ ծանոթացրեց տիկնոջ հետ, որ 35 անց, նիհար, տժգույն և տխուր աչքերով մի կին էր:

-- Ուր է Մարկը,- հարցրեց Ջորջը:

--Կարծելով, որ դու ուշ ես գալու, գնաց 25 սենտ փոխ վերցնելու բանվոր ընկերներից,- պատասխանեց տիկինը,- երևի շուտով կգա:

-- Շատ լավ, եթե գա, ինձ լուր տուր, խնդրեմ,- հարեց Ջորջը,- մենք մի քիչ գործ ունենք:

Ես և Ջորջը բարձրացանք վերևի հարկը, Ջորջի սենյակը: Ջորջն այնտեղ վարձով էր բնակվում:

-- Տեսնում ես թշվառությունը,- դարձավ ինձ Ջորջը,- Մարկը էլեկտրական գործարանի բանվոր է, Նյու-Յորքը իր բյուրվոր լույսերը ստանում է այդ գործարանից, իսկ Մարկի բնակարանը մթումն էր, ինչպես տեսար:

Ես չպատասխանեցի: Հետզհետե պարզվում էր իմ առաջ տնտեսական- սոցիալական պայքարի ամբողջ էությունը:

Երկար լռությունից հետո

-- Ինչ ես մտածում, բարեկամս,- հարցրեց Ջորջը:

-- Մտածում եմ,- պառասխանեցի,- որ բանվորները նման են հողի տակ գտնված բյուրավոր կենսունակ նյութերին, որոնք սնունդ են տալիս բուսականության արմատներին, աճեցնում են, օրինակի համար, վարդը, հազարավոր ծաղիկները, պտուղները, իսկ իրենք մնում են մթում, հողի տակ, անտես:

-- Այո, այո, բանվորները նման են այդ նյութերին, որոնք աճեցնում են ամեն մի բարիք, իսկ տես, թե որոնք են, որ վայելում են այդ բարիքները:

-- Ես ճանաչում եմ վայելողներին, ես ճանաչում եմ, տեսել եմ նրանց շքեղ կեղտերը: Մեր խոսակցության ժամանակ ներքևից լսվեց մի պղնձյա ձայն:

-- Մարկն է,- ասաց Ջորջը:

-- Հետաքրքրական է, թե կարողացել ես նա 25 սենտանոցը ճարել,- հարեցի:

Ջորջն առաջացավ դեպի դուռը և կանչեց.

-- Հըլո, Մարկ, վեր արի:

Մարկը հաղթանդամ մի տղամարդ էր, մոտ 40 տարեկան, վեր սոթթած բազուկներով:

-- Ճարեցիր 25 սենտը,- հարցրեց Ջորջը:

-- Այո, ճարեցի, Ֆրենկին հանդիպեցի, նա ուներ և տվեց ու մի սարսափելի պատմություն պատմեց:

-- Մենք էլ հանդիպեցինք Ֆրենկին, մեզ էլ այդ պատմությունը պատմեց,- ավելացրեց Ջորջը և երկարեց հավելվածը Մարկին:

-- Լավ է արել Պոտը, անիծվածը, լավ է արել,- եզրակացրեց Մարկը հավելվածի խոշոր վերնագիրների ընթերցումը լրացնելուց հետո:

Մարկի ձայնը հնչում էր, ինչպես պղնձյա թմբուկ, աննման դուրեկան և ազգեցիկ:

-- Լավ է արել, բայց ընտանիքը,- հարեցի ես:

-- Վատ է, իհարկե, ընտանիքի համար, բայց այդպիսի սրիկային մեքենայում փշրելուց ավելի բարձր հաճույք չկա, եթե ինձ պատահեր, ես նրան կփաթաթեյի էլեկտրականացած թելերի ցանցում և ածուխ կդարձնեի,- վերջացրեց Մարկը:

Մարկի աչքերում ատելություն էր փայլատակում, նրա աչքերումն էր, որ առաջին անգամ ես տեսա դասակարգային պայքարի հուրը, որ ավելի բոցավառ էր, քան 5-րդ ավընյուի հրավառ լույսերը:

Թերթերի ընթերցումը վերջացնելուց հետո Ջորջը մի կապոց թուղթ դուրս բերեց, փաթաթեց և

-- Գնանք,- ասաց,- ես անպայման պետք է տեսնեմ ընկերներին:

Երբ մենք դուրս եկանք բնակարանից հաջորդ փողոցի անկյունից լսեցինք ոստիկանական սուլուցներ, կարծես ճչում էին մթան մեջ: Քիչ անց մեր առաջից վազելով անց կացան մի քանի ոստիկաններ: Մենք աճապարանքով հետևեցինք նրանց: Հաջորդ փողոցում բավական մեծ բազմություն էր հավաքվել: Բազմության մեջտեղում իրարանցում կար և լսվում էին հայհոյանքներ: Փողոցի երկու անկյունների լամպերը չէին կարող այնքան լուսավորել, որ մենք կարողանայինք տեսնել, թե ինչ էր տեղի ունենում:

-- Անիծված:

-- Դու մեծագույնն ես:

Ջորջը և ես ճեղքեցինք բազմությունը, որպեսզի տեսնենք, թե ինչ էր պատահում: Հանկարծ ամբոխի միջից մի հաղթանդամ, կոպիտ բանվոր պիջակը հանեց, հանձնեց կողքիս կանգնած ընկերոջը և խոյացավ դեպի մեջտեղը: Կռիվ էր ոստիկանների և բանվորների միջև: Ոստիկանների սուլոցները սկսեցին ավելի աղեկտուր ճչալ: Վրա հասավ մի օտոմոբիլ: Ոստիկանական օտոմոբիլ էր: Օտոմոբիլի լույսերը լուսավորեցին կռվի վայրը - մի քանի բանվորներ էին և ոստիկաններ: Բանվորները բռունցքներով էին կռվում, իսկ ոստիկանները իրենց կողքից կախված կարճ և ծանր փայտերով: Օտոմոբիլից ներքև ցատկեց մի ոստիկան և փայտը բարձրացրեց այն բանվորի գլխին, որը պիջակը հանելով խառնվել էր կռվի: Բանվորը բռնել էր մի ոստիկանի կոկորդից: Ոստիկանը դուրս ընկած աչքերով, հուսահատ նայում էր երկնքին, երբ օտոմոբիլից ցատկող ոստիկանը փայտը իջեցրեց բանվորի գլխին, որից արյունը ֆշշաց շատրվանի նման: Վրա հասան երկու ոստիկանական օտոմոբիլ ևս, որոնց յուրաքանչյուրի վրա 7-8 ոստիկաններ կային: Նրանք շրջապատեցին բանվորներին, շղթայեցին նրանց և բոլորը միասին մի օտոմոբիլի մեջ դնելով տարան:

Ջորջը և ես մտանք բանվորների մեջ և սկսեցինք հարց ու փորձ անել, թե ինչու և ինչպես կռիվը սկսվել էր:

Հանկարծ մի կանացի ձայն լռեցինք, որ բանվորներին կոչ էր անում.

-- Ով որ ուզում էր իմանալ այս ընդհարման սոցիալ- քաղաքական գաղտնիքը պարտավոր է կարդալ այս տետրակը:

Իվն էր: Նա վաճառում էր «կապիտալիզմի ծառաները» անունով մի փոքրիկ բրոշյուր: Բանվորները սկսեցին գնել, հատը 5 սենտ էր:

Պարզվեց, որ կռիվը սկսվել էր Պոտի պատահարի առթիվ: Ոստիկաններն ուզել էին խուզարկություն կատարել մի բանվորի տանը և կռիվը սկսվել էր:

-- Չեմ հասկանում, թե խուզարկության համար ինչու պետք է կռվել,- ասաց Ջորջը,- թող խուզարկեին:

-- Ոստիկանները գնացել են Բոբի տունը, Բոբը տանը չի եղել, տիկինն ասել է, որ մինչև իր ամուսինը ներկա չի լինի, թույլ չի տա տունը խուղարկության ենթարկելու, ոստիկանները չեն ուզել սպասել, տիկինը թույլ չի տվել, հարևան բանվորները միջամտել են և սկսվել է կռիվ,- բացատրեց մի բանվոր:

-- Այժմ հասկանում եմ,- ասաց Ջորջը:

Ամբոխը հետզհետե ցրվեց հայհոյելով և անիծելով, Բոբի կինը իր բնակարանի առաջ կանգնած լաց էր լինում: Մենք բավական երկար կանգնեցինք փողոցի անկյունում, տխրությունը գնալով ծանրանում էր այդ փողոցի վրա: Մի ոստիկան մոտեցավ մեզ և

-- Մի կանգնեք այստեղ, հեռացեք,- հրամայեց: Մենք հեռացանք առանց պատասխանելու:

Երբ մենք Բրոտուեյ հասանք Ջորջը բաժանվեց ինձանից:

Իմ աչքերի առաջ հետզհետե բացվում էին սոցիալական մի նոր աշխարհի թանձր վարագույրեր:

2

Ես դեռ արևելյան գորգի մեծաքանակ վաճառատանն էի աշխատում, երբ մի օր այնտեղ

եկավ Նյու-Յորքի միլիոնատերերից մեկի հարբիսանի կինը և ուզեց, որ իր բնակարանի արևելյան գորգերը նորոգվեն և կարգի բերվեն: Նա բացարձակապես մերժվեց իր գորգերը վաճառատուն ուղարկել, պետք էր տեղին վրա նորոգվեին նրանք:

-- Իմ գորգերը երբեք դուրս չեմ ուղարկի,- հայտարարեց Լեյդի Հարիսոնը,- իմ գորգերը շատ թանկագին են:

Տիկին Հարրիսոնը վախենում էր, որ արևելյան գորգի վաճառականները փոխեին իր թանկագին գորգերը, նրանց տեղ միևնույն չափսով և միևնույն ֆիգուրաներով և ավելի էժանագին գորգեր տալով: Տիկին Հարրիսոնի կասկածները անհիմն չէին: Մի հայ վաճառական ամերիկացի մի փաստարանի գրասենյակից մի արևելյան գորգ վերցրեց իբրև անպետք փալաս, որովհետև փոշու և ցեխի մեջ կորցրել էր իր նախնական պատկերը, նորոգեց, լվաց, հարթուկեց և նույն գորգը նույն փաստաբանին ծախեց 250 դոլլարով:

-- Ես ինքս կգամ ձեր բնակարանը, տիկին Հարրիսոն, և հենց բնակարանում էլ կնորոգեմ,- առաջարկեցի:

Տիկին Հարրիսոնը համաձայնվեց:

Ջորջից բաժանվելուց հետո որոշեցի մյուս օրն իսկ գնալ Հարրիսոնի բնակարանը և տեսնել գորգերը: Առավոտյան ժամը տասին նստա մի ավտոբուս և ուղևորվեցի դեպի Հըդսըն գետի ափը, ուր գտնվում էր տիկին Հարրիսոնի բնակարանը:

Մր. Հարրիսոնը համարվում էր Նյու- Յորքի ունիվերսալ խանութների թագավորը: Նրան էր պատկանում քաղաքի ունիվերսալ խանութների 50 տոկոսը:

Տիկին Դորտոնի Հարրիսոնը տարեկան տասնյակ հազար դոլլարի միայն արևելյան գորգեր էր գնում: Մինչև անգամ կային գորգավաճառներ, որոնք, միայն տիկին Հարրիսոնի պատվերի համար, մեկնում էին Արևելք գորգեր բերելու: Հազարավոր դոլլարներ աշխատելով:

Մր. Հարրիսոնի տունը մարմարից էր կառուցված, երկնագույն մարմարից, թեթև ալիքավոր սև բծերով: Երբ ես ներս մտա արտաքին երկաթյա ձոզերով մեծ դռնից ինձ դիմավորեց մի նեգր համազգեստով: Նեգրին անմիջապես ներկայացրի տիկին Հարիիսոնի տոմսը: Նեգրը կարդաց տոմսը և ցույց տվեց ինձ մայրի ծառերով եզերված կածանը: Շարունակեցի իմ ճանապարհը և հասա բնակարանի սանդուղքների ստորոտը: Դեռևս մարմարյա սանդուղքների ստորոտումն էի, երբ նշմարեցի երկու համազգեստով սպիտակամորթ մարդիկ, որոնք կանգնած էին վերևի դռան երկու կողմերին, ինչպես զինվորներ կազարմայի դռան առաջ: Բարձրացա վերև և դարձյալ ցույց տվի տիկին Հարրիսոնի տոմսը:

-- Սպասեցե՛ք,- ասաց լակեյներից մեկը և ներս գնաց:

Ես մի պապիրոս վառեցի և սկսեցի դիտել շուրջս: Ընդհանուր կանաչության մեջ ինձ թվաց, որ այս մարմարյա տունը մի վիթխարի սպիտակ վարդ է կանաչ տերևներով եզերված: Բնակարանի չորս բոլորտիքը արևի բոլոր գույներով վառվող ծաղիկներ կային, բնակարանի ձախ կողմում ջրի մի շատրվան էր բարձրանում, այնքան բարձր, որ ջրի կաթիլները փոշիանում էին և արևի ճառագայթների տակ ծիածաններ գծագրում:

Հանկարծ մի դաժան, մի չար և անգութ միտք ծագեց իմ մտքում,- մտածեցի, որ մի օր ես պետք է մեռնեմ:

Հեռուն վիթխարի քաղաքի վրա նստած էր համատարած ծխի մի մշուշ, բարձր շենքերի գագաթները հազիվ էին երևում, բայց արևի շողերը թափվել էին Հարրիսոնի ապարանքի վրա, և ծաղիկները ժպտում էին առաջին սիրո խոսքերի նման:

-- Խնդրեմ,- լսեցի հանկարծ ետևիցս:

Լակեյն էր, որ ինձ հրավիրում էր ներս:

Երկնագույն մարմարյա պատերից ներս խոր լռություն և կիսխավար էր տիրում: Դուռը անմիջապես բացվում էր մի ընդարձակ սրահում: Ներս մտնելիս ինձ այնպես թվաց, որ ես մտա մի հինավուրց վանք: Էլեկտրական լամպերն էլ մոմի ձև ունեին: Այդ սրահի խորքից- մեջտեղից- բարձրանում էր մի սանդուղք, որ ծածկված էր ուղտի բրդից հյուսված գորգով: Սանդուղքների ստորոտում ինձ դիմավորեց ժպտերես, կապույտ աչքերով և շեկ մազերով մի աղջիկ, որ գլխին սպիտակ փոքրիկ գլխանոց ուներ, ժանյակից շինված, իսկ փորի վրա կապած էր մի փոքրիկ սպիտակ գոգնոց:

-- Բարև ձեզ,- ասաց ինձ դիմավորող աղջիկը:

-- Բարև ձեզ,- պատասխանեցի անմիջապես և ցույց տվի տիկին Հարրիսոնի տոմսը:

-- Համեցեք,- ասաց կապույտ աչքերով աղջիկը և սկսեց քայլել:

Ես հետևեցի նրան: Նա մտավ սրահի ձախ կողմի վրա բացվող մի սենյակ: Այդ սենյակը բոլորովին լուսավոր էր:

Այդ սենյակի խորքում բացվում էր պատշգամբը:

-- Նստեցեք,- ասաց աղջիկը,- շուտով լեյդի Հարրիսոնը կլինի այստեղ:

-- Կսպասեմ:

Աղջիկը սկսեց դուրս գնալ, բայց էլի կանգ առավ:

-- Դուք արևելյան գորգի մասնագետ եք: --Այո:

--Շատ հետաքրքրական է, եթե արևելքից եք:

--Այո, իսկական արևելքից եմ:

--Շատ,շատ հետաքրքրական է,- հարեց աղջիկը հրճվանքով:

--Ինչու է այդքան հետաքրքրական:

--Արևելքները այնպիսի հեքիաթներ գիտեն, այնպիսի հեքիաթներ, որոնց լսելիս մարդ իսկապես այնքան երջանիկ է զգում իրան:

--Ուրեմն դուք լսել եք արևելյան հեքիաթներ:

--Այո, մի անգամ մի արևելքցի, նա էլ գորգի մասնագետ էր, պատմեց ինձ մի հեքիաթ, իսկ դուք կարող եք պատմել արևելյան հեքիաթներ:

--Այո, կարող եմ:

--Իսկապես,- բացականչեց աղջիկը,- ես շուտով կհայտնեմ լեյդի Հերիսոնին ձեր այստեղ լինելը,- վերջացրեց և թռավ դուրս ծիծաղելով:

Ես ընկղմվեցի մի թավշյա թիկնաթոռի մեջ և սկսեցի մի մեծ յուղաներկ նկար, որ կախված էր դիմացի պապից: Այդ նկարը պատկերացնում էր յանկիների և հնդիկների պատերազմը- մի դրվագ ամերիկյան «հերոսական» պատմությունից: Անգլիայից դեպի նոր ցամաք հասած առաջին գաղթականները, որոնք բրիտանական բանտերի ավազակներն ու ոճրագործներն էին, նոր ցամաքի վրա հանդիպեցան հնդիկներին, կարմրամորթներին, կոտորեցին նրանց, թանտրկցին և հաղթեցին: Այդ հաղթանակի վրա կառուցվեց ահավոր մի բան՝ անգլո-ամերիկյան առևտուրը:

--Բարև,- հանկարծ լսեցի:

--Բարև,- ասացի մեքենայաբար և ոտի կանգնեցի:

Լեյդի Հերիսոնն էր:

--Երևի հափշտակված եք այյդ նկարով,- հարեց Լեյդի Հերիսոնը,- ես վաղուվ էի եկել:

--Այո, հետաքրքրական նկար է, հայտնի նկարիչ է նկարել, ես ձեզ ցույց կտամ և մեր նկարների գալերեան,այնտեղ էլ շատ հետաքրքրքկան նկարներ կան: --Ներեցեք ինձ, մադամ, մտածում էի խեղճ հնդիկների մասին:

--Այո, հետաքրքրական նկար է, հայտնի նկարիչ է նկարել, ես ձեզ ցույց կտամ և մեր նկարների գալերեան, այնտեղ էլ շատ հետաքրքրական նկարներ կան: --Ցանկալի էր տեսնել ձեր նկարները, տիկին Հերրիսոն,- պատասխանեցի:

--Տիկին Հերրիսոննը նման չէր այն տիկին Հերրիսոնին, որին դուրսը հանդիպել էի: Նա գրեթե կիսամերկ էր, նրա մարմինը կարծես թրթռում էր նուրբ մետաքսե վարդագույն շորի տակ: Նա սենյակը խաչաձևեց և քայլեց դեպի պատշգամբը՝ ինձ հրավիրելով այնտեղ: Տիկին Հերրիսոնը նստեց մի աթոռի վրա որի ետևում հռովմեական մի գլադիատորի արձանն էր դրված, գլուխը ամբողջովին ծածկված ներքևից բարձրացող ծառի ճյուղերի ետև:

--Ուրեմն դուք հիմա աղատ եք իմ գորգերը կարգի բերելու:

--Այո մադամ:

Ես ցանկանում եմ լավ գործ, կվճարեմ ձեզ ինչքան հարկն է, մի քանի գորգորի վրա, փոքրիկ տեղեր, թանաք է թափած : Աապա եսուզում եմ մի քանի նոր գորգեր գնել, ձանձրացրել եմ հներից:

--Ես ցանկանում եմ լավ գործ, կվճարեմ ձեղ ինչքան հարկն է, մի քանի գոգերի վրա, փոքրիկ տեղեր, թանաք է թափած: Ապա ես ուզում եմ մի քանի նոր գորգեր գնել, ձանձրացել եմ հներից:

--Զարմանալի է, տիկին:

--Ինչու:

--Որովհետև մարդ որքան երկար ապրի արևելյան գորգի հետ, այնքան կսիրի նրան, երևի ձանձրացել եք նրանից, որ այդ գորգերը կեղտոտվել են, փոշոտել և կորցրել իրենց հրապուրանքը, լվացվելուց հետո նրանք կարող են այնպես թարմանա, ինչպես երբեք չեն եղել:

--Իսկապես:

--Այո, տիկին,- շարունակեց ես,- արևելյան գորգը որքան ծերանում է, այնքան արժեքավոր է դառնում:

--Ինչ լավ կլիներ, եթե մարդը գորգի նմնան լիներ,- «փիլիսոփայեց» լեյդի Հերրիսոնը:

--Որոշ չափով այդպես է, մարդը, մանավանդ կինը, երբ մի քիչ, միայն մի քիչ, հնանում է՝ բոլորովին քաղցրանում է, օրինակի համար՝ կարծում եք, որ դուք 16 տարեկան հասակում՝ ավելի քաղցր էիք, քան հիմա:

--Լեյդի Հերրիսոնին շատ դւր եկավ իմ այս համեմատությունը:

Արևը փռվել էր պատշգամբում, մի հազվագյուտ արև Նյու-Յորքի գարնանային օրերում, ներքևում վարված էին՝ ծաղիկները, շատրվանը ծիածաններ էր գծագրում թավշյա կանաչի վրա, լեյդի Հերրիսոնը կատվի նման ուղում էր փռվել արևի շողերի տակ:

Լեյդի Հերրիսոնը լռեց, նա սպասում էր, որ ես շարունակեմ, բայց ես այդքանը բավարար համարեցի: Երկար լռությունից հետո՝

--Գնանք տեսնենք գորգերը,- առաջարկեց նա:

--Գնանք, տիկին:

Սրահի գորգերը դիտելուվ և նշանակելուվց հետո մենք բարձրացանք վերևի հարկը և մտանք մի ջահազարդ դահլիճ, ոկեհուռ վարագույրներով, մոզայիկ պատերով: Առաստաղի վրա կապույտ երկինք էր նկարված ստղերով և մի լուսնով, որոնց ետին գիշերները լույսեր էին վառվում, իսկական գիշերային երկնքի պատրանքը տալով: Հատակը ծածկված էր մեծ հնդկակն մի գորգով, խոշոր, պարզ ֆիգուրաներով, որի ֆոնն էր կազմում ուրտի ոսկեգույն բուրդը:

--Այս գորգի վրա մի քանի տեղ սպիներ են գոյացել,- ասաց լեյդի Հերրիսոնը և հաճեց ցոիյց տալ:

Ջահազարդ դահլիճից մենք անցանք մի փոքրիկ սենյակ, որը մի տեսակ միջանցք էր ծառայում դեպի մյուս սենյակը:

Այս միջանցք-սենյակում արևելեյան գերգեր չկայի, բայց զարմանալիորեն հետաքրքրական մի սենյակ էր: Սենյակի մեծ լուսամուտները ծածկված էին գինու գույն թավշյա վարագույրներով, որոնք սենյակը դարձնում էին մթնշաղային, իսկ սենյակի մեջտեղում բարձր դրված էր Միլոսի Վեներան:

Ես կանգ առա Վեներայի առաջ և սկսա ապշությամբ և հափշտակությամբ դիտել երբ լեյդի Հերրիսոնը հարեց.

--Անպիտան աղախինները կոտրել են այս խեղճ արձանի թևերը:

Անմիջապես փոխվեցիմ ափշության օբյեկտը, ես սկսեցի ափշել այն տգիտության վրա, որ բովանդակում էր լեյդի Հերրիսոնը:

--Որքան ժամանակ է, որ աղախինները կոտրել են այս խեղճ արձանի թևերը, տիկին,- հացրի:

--Չգիտեմ, իմ աս տունը գալուց առաջ է պատահել,- պատասխանեց լեյդի Հերրիսոնը: Արդեն ինձ համար պարզ էր, որ մինչև անդամ լեյդի Հարրիսոնը չէր մտահոգված հարցնելու արձանի թևերի կոտրված լինելու մասին և ոչ ոք էլ չէր մտահոգվել բացատրելու լեյդի Հերրիսոնին հելլենական այդ թռչող մարմարի պատմությունը: Լեյդի Հարրիսոնը ինքնիրեն կարծել էր, որ անպայման անպիտան աղախինները կոտրված կլինեին խեղճ արձանի թևերը, այլապես մի կոտրված արձան ինչու այդպիսի առանձին ուշադրության արժանանր ունիվերսալ խանոիթների թագավորի ապարանքում:

Ես չուզեցի լեյդի Հերրիսոնին պարզել Միլոսի Վեներայի պատմությունը, նախ՝ վիրավորական կլիներ, ապա՝ մտածեցի՝ թող Վեներան հավիտյան անծանոթ մնա լեյդի Հարրիսոնին:

Երբ մենք անցանք գրադարանը՝ ես դեռևս մտածում էի, թե ինչու Միլոսի Վեներայի արձանը դրված էր առանձին սենյակում: Այդ գաղտնիքն ինձ համար պարզվեց տարիներ հետո՝ երբ Պարիզում ես այցելեցի Լուվրի թանգարանը և տեսա Միլոսի Վեներան: Լուվրի Վեներայի սենյակում՝ ես հիշեցի, որ լեյդի Հարրիսոնի բնակարանի Վեներայի սենյակը հար և նման էր Լուվրի Վեներայի սենյակին: Հարրիսոնի տան դեկորատորները անկախ բնակիչների ճաշակից և «դիտությունից»՝ սարքել էին այդ սենյակը:

Գրադարանը մի ընդարձակ սրահ էր, որում բաց կապույտ գույնը ճնշող, տիրող գույնն էր կազմում: Մի կողմի պատի առաջ շարված էին գրքերի ավտոմատիկ բացվող և փակվող պահարանները, իսկ դիմացի պատի առաջ շարված էին պահարաններ, որոնց մեջ դարսված էին բյուրավոր գույնզգույն միջատներ՝ ասեղներով ամրացված փոքրիկ բարձրությունների վրա: Կային և հունական և հռոմոական արձաններ, խառն ու խուռն դարսված անկյուններում, իսկ կենտրոնում կանգնեցված էր մի մարմարյա փայլուն արձան, որը մի փունջ ծաղիկ էր գրկած: Երբ ուշադրությամբ նայեցա արձանին տեսա, որ լեյդի Հարրիսոնի արձանն էր:

--Հավանում եք,- հարցրեց լեյդի Հարրիսոնը:

--Այո, շատ լավ է քանդակված:

--25000 դոլլար է վճարված,- հեշեցրեց լեյդի Հարրիսոնը: --Լավ է քանդակված,- կրկնեցի:

--Ինձ դուր է գալիս:

--Զգույշ եղեք, տիկին, որ անպիտան աղախինները այս արձանի թևերն էլ չկոտրեն,- հարեցի:

--Օ, այո,- երկարացրեց լեյդի Հարրիսոնը,- երևակայեցեք, որ միշտ ես եմ մաքրում, չեմ թույլ տալիս, որ աղախինները մոտենան նրան,- հպարտությամբ և «իմաստությամբ» պատասխանեց լեյդի Հարրիսոնը

Գրադարանում երկու երկար արևելյան գորգեր կային, որոնք ոչ մի դեֆեկտ չունեին, միայն հարկավոր էր փոշին մաքրել:

--Մնացած սենյակների գորգերը ձեզ ցույց կտա մեր աղախիններից մեկը,- ասաց լեյդի Հարրիսոնը և դեղանի վրա դրված հեռախոսով խոսեց ներքևը և կանչեց աղախիններից մեկին: Հեռախոսի խոսակցություններից իմացա, որ աղախնի անունը Հելենա էր: Այդ հեռախոսը ոչ մի կապ չուներ քաղաքի կենտրոնի հետ, դա միայն կապված էր բնակարանի մյուս մասերի հետ:

Քիչ անց՝ ներս եկավ Հելենան- այն միևնույն աղախինը, որ ինձ ընդունել էր առաջին անգամ:

--Ցույց տվեք պարոնին մյուս սենյակների գորգերը,- հրամայեց լեյդի Հարրիսոնը և դառնալով ինձ.- Բոլոր գորգերը դիտելուց հետո հաշիվ ներկայացրեք և սկսեցեք ձեր աշխատանքը,- ասաց ու հեռացավ գրադարանից:

--Դուք ապրում եք հեքիաթային ապարանքում և ուզում եք արևելյան հեքիաթներ լսել,- ասացի Հելենային:

--Այնուամենայնիվ ես սիրում եմ արևելքի հեքիաթները:

--Գնանք և տեսնենք գորգերը,- առաջարկեցի:

Մենք գրադարանից դուրս եկանք մի միջանցք. միջանցքիգորգը դիտելուց հետո մտանք մի ընդարձակ սենյակ: Այս սենյակումն էին գտնվում պարսկակն գորգերի ամենաթանկագին տեսակները: Պատից կախված մի քանի Շիրազները վառվում էին արյան գույներով և ծովու կապույտով:Մահճակալի պատից կախված էր մի Կաշան, որի մեջտեղում կարծես վարդի հրդեհ էր բռնկած, հատակին ձգված էր մի Քիրմանշահ, որի բազմաթիվ երիզների մեջտեղում հյուսված էր ֆանտաստիկ մի ծառ. վրան առասպխելական թռչուններով:

--Ում սենյակն է այս,- հարցրի հելենային, երբ տեսա անկյունը դրված մի երիտասարդ տղամարդու բյուստը:

--Երիտասարդ Հարրիսոնի սենյակն է,- պատասխանեց Հելենան:

--Հարրիսոնի տղան:

--Այո:

--Մր. Հարրիսոնը աղջիկ ունի,- հարցրի:

--Այո, աղջիկ էլ ունի, որ շուտով ամուսնանալու է:

--Ես զարմանում եմ, որ լեյդի Հարրիսոնն այդքան երիտասարդ է և արդեն մեծ տղա և ամուսնանալու աղջիկ ունի,- հարցրի:

--Լեյդի Հարրիսոնը երիտասարդ է, բայց դա չի խանգարի, որ ծերունի Հարրիսոնը մեծ տղա և մեծ աղջիկ չունենա:

--Ինչպես:

--Լեյդի Հարրիսոնը մր. Հարիսոնի երկրորդ կինն է:

Այժմ ինձ համար ամեն ինչ պարզ էր: Հելենան պատմեց, որ լեյդի Հարրիսոնը երկու տարի առաջ Հարրիսոն Ընկերության ունի վերսալ խանութներից մեկում հասարակ մի վաճառող աղջիկ էր շաբաթական 6 դոլլար աշխատավարձով: Ծերունի Հարրիսոնը նրան հավանել էր և ամուսնացել նրա հետ:

--Իսկ ինչ պատահեց նախկին տիկնոջը:

--Մեծ լեյդին մեռավ բնական մահով,- վերջացրեց Հելենան:

--Երիտասարդ լեյդիի սենյակն էլ պիտի տեսնենք,- հարցրի Հելենային:

--Ոչ:

--Ինչու:

--Այնտեղ արևելյան գորգեր չկան, երիտասարդ լեյդին արևելյան գորգեր չի սիրում:

Երիտասարդ Հարրիսոնի սենյակից հետո մենք մտանք միջանցքում բացվող մի փոքրիկ սենյակ, որ կոչվում էր տուալետի սենյակ: Սա պարզապես արտաքնոցն էր, որի մեջ կար վաննամ մեծադիր հայելի. մետաքսով ծածկված մի թախտ, որի վրա դրված էին ստինքների պես ուրած բարձիկներ, հատակը և պատերը սպիտակ և սահուն մարմարից, իսկ վաննայի առաջ, մարմարյա հատակին փռված էր մի Բուխարա մուգ կարմիր և մուգ կապույտ տիրական գույներով, որը մի ուժեղ հակադրություն էր կազմում տիրող ընդհանուր սպիտակության մեջ: Տուալետի այդ սենյակում տիրում էր մանիշակի հզոր և հարբեցուցիչ բուրում: Այդ սենյակում, սակայն, ամենազարմանալին հեռախոսի ապարատն էր, որ զետեղված էր նստելու տեղի և վաննայի մեջտեղում:

-Այս հեռախոսը ինչո՞ւ դրված է այստեղ,- զարմանքով հարցրի Հելենային:

-Նրա համար, որ եթե լեյդի Հարրիսոնը զբաղված լինի այստեղ՝ դրսի հեռախոսը միացնենք, որպեսզի խոսի:

-Եվ լեյդի Հարրիսոնը ծառայող էր ունիվերսալ խանութում երկու տարի առաջ...-մթմրթացի:

-Այո՛, ճիշտ երկու տարի առաջ,- Հարեց Հելենան ցածր ձայնով:

Բուխարայի ծայրը սկսել էր քանդվել, նշանակեցի և դուրս եկանք դեպի տան ետևի պատշգամբը, որտեղ փռված էին երկար գորգեր: Բնակարանի ետև տարածված էր մի ընդարձակ պարտեզ, որտեղ բանվորներ էին աշխատում:

-Երևի այստեղ նոր բնակարան են շինում երիտասարդ լեյդիի համար,- ասացի Հելենային:

-Ո՛չ,-պատասխանեց Հելենան,- երիտասարդ լեյդիի համար արդեն բնակարան կառուցվել է, այստեղ լիճ են կառուցում լեյդիի հարսանիքի խնջույքի համար:

-Ինչպե՞ս:

-Լճի վրա են տալու խնջույքը:

-Մի՞ օրվա համար:

-Մի իրիկվա համար,- շեշտեց Հելենան:

Նորոգվելիք գորգերի համար մի հաշիվ պատրաստեցի, տվի Հելենային հանձնելու լեյդի Հարրիսոնին և դուրս եկա մր. Հարրիսոնի ապարանքից:

3

Միացյալ Նահանգների ամբողջ բուրժուական մամուլը պահանջում էր Պոտին էլեկտրական աթոռին նստեցնել: Բուրժուական քաղաքական ամբողջ մեքենան գործում էր եռանդուն կերպով: Մունիցիպտլ ընտրական կամպանիայում այդ մեքենայի լայկերը: Մեքենայի լակեյները Պոտի դեպքը դարձրել էին կենտրոնական լոզունգ: Միացյալ նահանգների օրենսդրական բարձր մարմիններից մեկը Սենատը ժողովրդական պահանջին տեղի տալու համար անցկացրեց օտարականների Ամերիկա չընդունելու նախագիծը և ուղարկեց համայքների պալատը:

Հանրապետության նախագահը «հետ ճաշու» ճառեր էր արտասանում վերականգնելու ամերիկյան նախահայրերի սրբազան տրադիցաները ամբողջ բողոքական եկեղեցին հուզված էր, որ կեղտոտ, կաթոլիկ իտալացին ջարդուփշուր էր արել մեքենայում իսկական քրիստոնյային:

Այդ օրերում ես մտա մի դինետում գարեջուր խմելու այնտեղ հաղթանդամ մի մարդ ակնոցով, կարմիր թշերով, գիրուկ, ինչպես լավ պահված մի եզ, ճառում էր Պոտի և օտարականների դեմ: Ես մոտեցա և կանգնած մատուցողից խնդրեցի մի բաժակ գարեջուր:

Այնտեղ էր իմ ծանոթներից մեկը և երբ տեսավ ինձ, ներկայացրեց ճառողին:

-Մր. Ռեյնոլդս, -հարեց ներկայացնողը:

-Ուրախ չեմ ձեզ հանդիպելուս,- պատասխանեցի:

-Ինչքա՛ն կոպիտ եք,- զարմանքով արտասանեց ներկայացվող մր. Ռեյնոլդսը:

-Ավելի լավ է կոպիտ լինել, քան խանգարել հասարակական կարգը,- ասացի,- ես ինքս օտարական եմ և զարմանում եմ, որ դուք խոսում եք ամենակոպիտ կերպով բոլոր օտարականների դեմ անխտիր:

-Դուք չե՞ք կարծում, որ այդ սրիկայի արածը դատապարտելի է:

-Նախ և առաջ ո՞վ է սրիկան:

-Պոտը:

-Սրիկայությունից բխած սրիկայությունը երբեք դատապարտելի չե, եթե մինչև անգամ մի պահ քեզ նման ընդունենք, որ Պոտի արածը սրիկայություն է:

-Պոտը մարդասպանություն է գործել:

-Նայած թե ինչ պարագայի տակ է գործել:

-Մարդասպանությունը ո՛չ մի արդարանալու կողմ չունի,- հայտարարեց մր. Ռեյնոլգսը:

-Ունի, արդարանալի շատ կողմեր ունի այս տեսակի մարդասպանությունը,- հայտարարեցի ես: --Ահա դուք օտարական եք և դրա համար պաշտպանում եք...

Իմ ծանոթը թույլ տվեց, որ մր. Ռեյնոլդսը շարունակի:

--Դուք երկուսդ էլ մտաորականներ եք, - ասաց նա,-չպետք է այդ տոնով խոսեք իրար հետ:

Մր. Ռեյնոլդսը անմիջապես հանգստացավ և պատվիրեց մի բաժակ գարեջուր ինձ համար:

Մր.Ռեյնոլդսը բանաստեղծ էր, նա բացիկների համար տրիոլետներ, երկյակներ, քառյակներ էր գրում: Նա գրադաարանից հանեց մի քանի հատ և ինձ նվիրեց:

--Թերևս դուք չհավանեք իմ գրածները, համար 10 դոլլար եմ ստանում,- ազդարարեց ինձ մր. Ռեյնոլդսը:

--Քավ լիցի, ինչու չհավանեմ, անպայման կհավանեմ, քանի որ այդքան լավ են վճարում ձեզ,- պատասխանեցի և քաղաքավարության համար կարդացի դրանցից մեկը:

Այս բացիկս ձեզ գտնի

Ուրախ, զվարթ, սիրալի:

-Ինչպե՞ս եք գտնում իմ չափածոն:

-Չաձազանց հուզող, չաձազանց սահուն և մանավանդ՝ խորիմաստ,- պատասխանեցի, որպեսզի կարողանամ խուսափել կեղծ պատասխանից:

-Մի մի բաժակ բոլորի համար,- ոգևորեց մր. Ռեյնոլդսը:

Մատուցողը իսկույն լցրեց բաժակները և դրեց մեր առաջ:

Շրթունքներս խրեցի գարեջրի փրփուրների մեջ և խմեցի ագահությամբ:

-Այո՛, կարող եք չհավանել,- շարունակեց բացիկների պոետը,- ես այս րոպեիս մի քանի տող կհորինեմ և կկարողանամ ձեզ հյուրասիրել մինչև առավոտ,- ասաց պոետը և անմիջապես արտասանեց՝

Ծաղիկներ կապույտ, ծաղիկներ կարմիր,

երազի նման կգաք ու կերթաք,

Ո՛վ սիրտ իմ, դո՛ւ էլ ծաղկի պես վառվի՛ր,

եղի՛ր մի երազ, խորը՛, անհատակ:

Բոլորը ծափահարում էին, Ռեյնոլդսը նորից գարեջուր պատվիրեց բոլորի համար։

-Հը՞, ինչպե՞ս է, իմ թանկագին բարեկամ,- հարցրեց բանաստեղծը։

-Սա հազար անգամ ավելի լավ է, քան անտիպոտյան ձեր ճառը, անկեղծորեն եմ ասում, մր․ Ռեյնոլդս, հավատացե՛ք ինձ,- պատասխանեց։

Ներս մտան մի քանի կիսահարբած մարդիկ, որոնք բղավում էին։

-Պոտին էլեկտրական աթոռ։

-Պետք է հրապարակում այրել նրան։

-Պատժի հին ձևերը ավելի նախընտրելի են։

Ռեյնոլդսը ամաչեց ինձանից և չխառնվեց նրանց։

-Գնա՛նք,- առաջարկեց Ռեյնոլդսը։

-Գնա՛նք,- համաձայնեցա:

Դուրսը մի օտոմոբիլ էր սպասում։ Մր․ Ռեյնոլդսը մոտեցավ օտոմոբիլին։

-Ցավում եմ, որ ձեզ պետք է թողնեմ ժամադրություն ունեմ։

-Խնդրեմ, խնդրեմ։

-Եթե երկու աղջիկ լիներ՝ ձեզ ուրախությամբ հետս կտանեի։

-Շատ շնորհակալ եմ։

-Մնաք բարով։

Օտոմոբիլը սուրաց և պոետը սլացավ դեպի ճարպը։

Տրոտուարի վրա կանգնած՝ երկար մտածեցի այդ տնայնագործ պոետի մասին, որն իր տաղանդը չափում էր իր ստացած դոլլարներով։

-Խե՜ղճ արհեստավոր, մտածում էի, ավելի լավ, ավելի մարդասիրական չէ՞ր լինի, որ կարողանայիր մի փոքրիկ բնակարանի համար աղյուսներ դարսել իրար վրա, քան տողեր, այն ժամանակ չէիր պղծի ոչ ծաղիկները և ո՛չ էլ երազները։

Շատ անգամ էի մտածել, թե որո՞նք են արդյոք այն անանուն պոետնորը, որոնք սպիտակ, սիրուն բացիկները կեղտոտում են և չեն թողնում, որ մարդ երկու անկեղծ տող գրի իր բարեկամին։ Այժմ ամեն անգամ որ մի բացիկ եմ դնում և վրան չափածո տողեր եմ կարդում հիշում եմ մր Ռեյնոլդսին:

Խեղճ տնայնագործ պոետ արդյոք պիտի կարդաս այս տողերը և երախտապատ լինես որ քեզ հիշել եմ այս տողերում եթե ոչ քո անունը չի արձանադրվելու ոչ մի գրականութըան պատմութըան մեջ:

4

Լեյդի Հաթիսոնը ինձ խոստացել էր տեղեկացնել, թե երբ կարող էի սկսել իմ աթխտանքը: Մի քանի օր հետո մի բացիկ ստացա Հելենայից: Հելնան գրում էր, որ լեյդի Հարրիսոնից հանձնարարված է իրեն տեղեկացնելու ինձ, որ կարող եմ աշխտանքը սկսել համաձայն իմ տված հաշվի:

Երկրորդ օրն իսկ սկսեցի աշխատել Հարրիսոնի բնակարանում աշխատելիս ես պատեհություն ունեցա ճանաչելու մր Հաթիսոնին և երիտասարդ լեյդիին:

Մր. Հարիսոնը ծեր էր, բարձրահասակ, սափրած երեսով, սպիտակած մազերով, թեև մի քիչ կղած, բայց դեռևս առույգ և առողջ էր: Ծերունու աչքերում չափազանց հոգնածություն էր երևում: Երբ նա, դուրս գնալիս, տեսավ որ ես աշխատում էի գործի վրա քաղաքավարութըամբ բարևեց և սև սիգար առաջարկեց:

-Շնորհակալ եմ,-ասացի և վերցրի սիգարը:

-Այս գորգը որքան հին է,-հարցրեց ինձ ծերունի Հաթիսոնը:

-Շատ հին է, բայց որոշ թիվ տալ դժվար է:

-Ինձ պնդում էին ծախողները, որ առնվազն 350 տարվա գորգ է:

-Այս տեսակի գորգերը սկսեցին արտադրվել 19-րդ դարի սկզբներին, այնպես որ հարյուր տարուց հին չի կարող լինել: Մր. Հարիսոնը գլուխը երերցրեց զարմանքով:

-Զարմանքում եք, որ ձեզ խաբել են, մր. Հարրիսոն,- Հարցրի:

-Ոչ...-երկարացրեց մր. Հարրիսոնը,-առևտուր է, պետք է, որ խաբած լինեն, բայց ես զարմանում եմ ուրիշ բանի մասին, իսկապես այս հսկա գորգը ձեռքով է հյուսված:

--Այո, իհարկե:

Մր. Հարրիսոնը լռեց, դեռևս չէր համոզվում, որ արևելյան գորգը ձեռագործ է:

--Նայեցեք, որ լեյդի Հարրիսոնին գոհ թողնեք,- ասաց ծերունին և մի սև սիգար ևս տալով՝ հեռացավ:

--Very good,- պատասխանեցի մեքենայաբար:

Նրա գնալուց հետո վառեցի սիգարը: Սիգարի վրա ոչ մի ֆիրմայի ժապավեն չկար, դա հատուկ պատվեր էր Հավանայի լավագույն ծխախոտից, որի հոտը պարզապես հարբեցուցիչ էր:

Հելենան ցցվեց դեմս:

-Բարի լույս,- ասացի:

-Բարի լույս, արդեն սկսե՞լ եք աշխատանքը:

-Այո՛, ինչպես տեսնում եք:

Առավոտյան ինձ ընդունել էր մի նեգր աղախին և հաջորդել էր տիկին Հարրիսոնի պատվերը:

-Հրաշալի սիգար է, մր. Հարրիսոնը տվեց:

-Վատ է, որ լավ սիգարի վարժվեմ, հետո էժանագիները չեմ կարող ծխել:

Հելենան ժպտաց:

-Ո՞վ էր այն փոքրիկ աղջիկ, Հելենա, որ անցավ այս տեղից:

-Երիտասարդ լեյդին էր:

-Ա՞յն, որի հարսանիքն է լինելու շուտով:

-Դեռ պատանի է, ինչո՞ւ է այդքան շուտ ամուսնանում:

-Որքան շուտ, այնքան լավ:

-Ինչո՞ւ:

-Չգիտեմ, այդպես լավ է:

-Դու ուզո՞ւմ ես ամուսնանալ:

-՝ Շատ եմ ուզում,- պատասխանեց Հելենան ամենայն պարզասրտությամբ: Առաջին անգամ կյանքում պատահում էի մի կնոջ որ պարզ էր խոսում:

-Հելենան՛, ին՛չ պարզ աղջիկ ես դու,- բացականչեցի,- ո՛չ մի կնոջ չեմ հանդիպել, որ ամուսնության իր ցանկությունը խոստովանի այսքան պարզությամբ:

-Ո՛չ մի աղջիկ, ո՛չ մի կին չկա աշխարհում, որ չցանկանա ամուսնանալ,- պատասխանեց Հելենան:

Երբ մենք խոսում էինք՝ վերևից իջան լեյդի Հարրիսոնը և մի երիտասարդ: Երիտասարդը շատ նման էր մր. Հարրիսոնին:

-Երիտասարդ Հարրիսոնն է,- մտածեցի:

Նրաք երկուսն էլ հագված էին դուրս գնալու համար:

-Մի ամիս հետո երիտասարդ լեյդիի հարսանիքն է,- սկսեցի լեյդի Հարրիսոնը բարևելուց հետո,- այս աշխատանքը մինչև այդ պետք է վերջացրած լինի:

-Շատ լավ, մադամ:

-Ցտեսություն,- անմիջապես վերջացրեց լեյդի Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնի հետ գնացին դուրս:

Երիտասարդ Հարրիսոնը ինձ չբարևեց, մինչև անգամ նա դժգոհ մնաց, որ տիկինն ինձ բարևեց և խոսեց հետս: Մեր խոսակցության ժամանակ նա խաղում էր ձեռնոցների հետ: Նա հոր նման բարձահասակ էր, կապույտ և փոքր աչքերով, մազերը տափակ սանտրած և յուղ քսած, հագած էր գարնանային մախրագույն վերարկու: Նրա ինձ չբարևելը վատ տպավորություն թողեց ինձ վրա, մանավանդ որ քիչ առաջ նրա միլիոնատեր հայրը սիրալիր բարևել և խոսել էր հետս:

Երբ նրանք դուրս գնացին՝

-Երիտասարդ Հարրիսոնն էր,- ասաց Հելենան:

-Այդպես էլ կարծեցի:

Անտանելի հպարտ է և չար:

-Հայրն էլ խորամանկ էր երևում:

Ո՛չ, ի՜նչ եք ասում, նա այնքան բարի է ու միամիտ:

Ես զարմացա Հելենայի դատողության վրա:

-Էլի կգամ,- ասաց Հելենան և բարձրացավ վերև:

Ես շարունակեցի իմ մեքենայական աշխատանքը: Լուռ և տխուր էր այդ ապրանքը, ո՛չ մի աղմուկ չկար, ո՛չ երեխա: ամեն ինչ կարգին, ամեն ինչ անտանելի հոգածությամբ դարսված, ինձ թվում էր, որ գտնվում եմ ամայության մեջ: Դաժան և ահավոր լռություն էր տիրում այդ ապարանքում, պարզապես մի շքեղ գերեզմանոց:

Հնդկական գորգը իմ ծնկների վրա՝ մտքով թափառում էի արևելքում, մտածում էի, որ ամբողջ արևելքը ծառայում է արևմուտքին, արևելքի լավագույնը հետզհետե կողոպտվում է արևմուտքից: Ահա ինքս (այն ժամանակ ես քիչ բան գիտեի և ինձ շատ արժեքավոր էի ճանաչում) աշխատում եմ արևմուտքի մի տիկնոջ համար, որը կարծում է, թե միլոսի Վեներայի թևերը Ամերիկայի աղախիններն են կոտրել: Նայում էի հնդկական գորգին և խորասուզվում էի կապույտ խոշոր տերևների մեջ, ցանկանում էի իմանալ, թե ինչու Հնդիկ արվեստագետը տերևները ներկել է մուգ կապույտով փոխանակ կանաչով ներկելու: Արդյո՞ք Հնդիկը սխալ էր համարում բնության դասավորությունը, արդյո՞ք կարծել է նա, որ բուսականությունը պետք է կապույտ լինի և ո՛չ թե կանաչ, մանավանդ որ գորգի ամբողջ ֆոնը ուղտի բուրդ էր - հողի գույնը:


Ես ճգնում էի հասկանալ հնդիկին, երբ Հելենան կտրեց իմ մտքերի թելը: - գնանք իմ սենյակը և սուրճ խմենք,- առաջարկեց Հելենան:


Ես ընդունեցի այդ առաջարկությունը և հետևեցի նրան: Մենք իջանք ներքնահարկը, ուր գտնվում էր Հելենայի սենյակը: Սա չափազանց մաքուր և փոքրիկ մի սենյակ էր, մաքուր սպիտակեղեններով, փոքրիկ մի հայելի պատից կախված, կողքից՝ սրբիչ, մի փոքրիկ բաց պահարանում դարսված սանտր, եղունգի մաքրիչ, մկրատ և այլն: Սենյակում միայն մի աթոռ կար: Հելենան առաջարկեց ինձ նստել իր մահճակալի վրա:

Հելենան սկսեց բաժակներ բերել և դնել սեղանի վրա:

- Ա՞յս է քո մահճակալը:

- Այո՛, այս է:

- Շատ փոքր է երկուսի համար:

- Եթե բնակչությունը կիսով չափ աճի՝ կփոխեմ մահճակալը, - պատասխանեց,Հելենան պարզաբանությամ դա հեշտ է, բայց բնակչությունը չի աճում։

Երբ մենք սկսեցինք սուրճը խմել, հիշեցի, որ երիտասարդ Հարիսոնը ինձ հետ չխոսեց և մանավանդ դուր չեկավ նրան, որ լեյդի Հարիսոնը սիրալիր ինձ բարևեց։

- Հելենա՛, ինչո՞ւ այնքան Հպարտ էերիտասարդ Հարիսոնը։

- Ինչու հպարտ չլինի, Հարիսոնը որդի է։

- Այո՛, նա խոնարհ մարդ է, ոչինչ չի շինել, դրա համար իրան շատ մեծ է զգում։

- Նրան դուր եկավ նաև, որ լեյդի Հարիսոնը ինձ բարևեց և խոսեց հետս։

Հելենան սկսեց բարձրաձայն ծիծաղել։ Հելենայի այդ ծիծաղում այնքան առողջություն և կենդանություն կար։ Ինձ չափազանց դուր էր գալիս, երբ նա ծիծաղում էր, նրա լեցուն և վարդագույն թշերը, որ վերջանում էին շրթունքների երկու միացած կետերում, ստորակետների պես ոլորելով, ստանում էին ավելի աշխուժություն։ Նրա բաց թևերը, որոնք թեև աշխատանքից պնդացել էին, բայց չէին կորցրել իրենց սլացիկությունը, ինձ ներշնչում էին բուրումնալից և ջերմագին մի կին, որի գրկախառնումի մեջ ես երևակայում էի կենդանի մի երազ։

- Ինչո՞ւ ես ծիծաղում, - հարցրի Հելենային։

- Ճիշտ ես նկատել, նրան դուր չի գա, որ Հարրիսոնը որևէ տղամարդու գետ է խոսում, մանավադ քեզ պես մի տղամարդու հետ։

- Ինչո՞ւ։

- Խանդում է, - հարեց Հելենան և լրջացավ։

Ես հառեցի իմ աչքերը Հելենային։

-Հելենա, ես սիրում եմ պարզությունը, եթե ուզենաս՝ քեզ կպատմեմ իմ ամբողջ կյանքի գաղտնիքները, ասա՛, շարունակիր։

Հելենան շարունակեց․

- Երիտասարդ Հարրիսոնը սիրում է լեյդի Հարրիսոնին, իր հոր կնոջը։ Ուրիշ խոսքով՝ իր մորը է:

Ասենք՝ իր մորը:

_ Ծերունին գիտե՞ այդ մասին:

_ Ո՞չ, դրա համար էր, որ ես քեզ չհամաձանեցա, երբ դու կարծեցիր, որ ծերունին խորամանկ մարդ է, նա այնքան պարզամիտ է։

Ուրեմն երիտասարդ Հարրիսոնը ոչ միայն հպարտ է՝ այլ սրիկա:

Չգիտեմ թե ինչ է, բայց երջանիկ մարդ է հարստություն, գեղեցիկ կին անսահման ծուլություն:

Ո՞ւր գնացին նրանք առավոտյան։

Մի որևէ երկրորդական հյուրանոց։

իսկ երիտասարդ լեյդին իմանո՞ւմ է։

Այո՞, իմանում է, բայց ի՞նչ կարող է անել, եթե բաց անի՝ իր հորն է խայտառակելու։

Երբ սենյակից դուրս էինք գալու, Հելենան ինձ կանգնեցրեց և լուրջ տոնով ասաց.

Զգույշ եղի՜ր, շատ մի խոսի լեյդի Հարրիսոնի հետ։

Երիտասարդ Հարրիսոնը քեզ շատ կարող է խանդել։

Ինչո՞ւ։

Դու այնպես տարօրինակ ես...

Ի՞նչ տարօրինակություն ունեմ։

Դու սև մազեր՝ ունես և կապույտ աչքեր, ապա ինչ որ այրող բան կա քո մեջ։

Ես լռեցի և երկար նայեցա Հելենային։ Նրա շրթունքնրից կարծես քամված նռան կաթիլներ էին կաթում։

You are so strange and...

Ես չթողեցի, որ վերջացնի Հելենան։

- Գնա՞նք,_ասացի:

5

Ես ապրում էի մի շենքում, որ կիսահյուրանոց էր։ Այնտեղ կարելի էր օրով, ամսով և մինչև անգամ տարով սենյակ վարձել։ Այդ հյուրանոցը գտնվում էր Լեկսինգտոն ավենյուի վրա։ Մի երեկո սենյակումս հանգստանում էի՝ երբ միջանցքից մի տարօրինակ ձայն լսվեց, կարծես մեկը ծիծաղում էր անճոռնի կերպոս և միաժամանակ լաց էր լինում։ Անմիջապես դուրս ցատկեցի սենյակից, ուրիշ կենողներ էլ գոնե բացել էին և ապշությամբ դուրս էին նայում։ Անճոռնի ձայնի հանողը սանդուղքներից ներքև էր իջնում։ Ես աճապարեցի ներքև, նրան տեսա հյուրանոցի ներքևի լաբիյում։ Հյուրանոցի տերը մոտեցել էր նրան և աշխատում էր հանգստացնել։

- Ես կորած եմ, էլ իրավունք չունիմ ապրելու, պետք է մեռնեմ, այլևս չկամ, մեռել եմ,- ասում էր այդ մարդը կցկտուր կերպով և լաց էր լինում և կարծես ծիծաղում էր անճոռնի կերպով։

Այծամորուս մի մարդ էր, երկար դեմքով, 50-ի մոտ, փոքրիկ կապույտ աչքերով։

Հետզհետե ուրիշ կենողներ էլ եկան, լցվեցին լաբիյում։ Պարզվեց հետևյալը։

Այդ մարդը գյուղացի հարուստ ֆերմեր էր, որ մի քանի օր առաջ Նյու-Յորք էր եկել առաջին անգամ կյանքում։ Նյու-Յորք գալուց երկրորդ օրն իսկ նրան պատահել էր մի քանի մարդիկ իբրև շենքեր վաճառողներ և նրան 275 հազար դոլարով ծախել են Նյու-Յորքի կենտրոնական պոստի շենքը և արդեն դրամն էլ գանձել են և անհետացել։

- Քանի՞ օր է, որ գնել եք այդ պետական շենքը,- հարցրեց հյուրանոցի տերը։

- Երկու օր առաջ,- պատասխանեց ֆերմերը, որի մորուսը փոքրիկ շան պոչի նման դողում էր։

- Իսկ ինչպե՞ս իմացաք, որ դա պոստն է, պետական սեփականություն, և ո՛չ մի անհատ չի կարող այն գնել կամ ոչ մի անհատ չի կարող վաճառել։

Գյուղացի ֆերմերը կցկտուր պատասաններ տվեց,որոնցից բացարձակապես ոչինչ չհասկացանք, բայց նա եկարեց ձեռքի մեջ չմոթած մի թուղո, որի մեջ խորագույն չարախնդությամբ կեղծ վաճառողները գրել էին, որ ֆերմերի «գնած» շենքը փեդերալ կառավարության պոստն է և իրան պարզապես խաբել են։

Շենքի ագենտները ֆերմերին տարել և դրսից ցույց են տվել պոստը,ֆերմերը թեև շատ էժան է կարծել, բայց էլի սակարկել է, ագենտները ոչ մի սենտ չեն զիջել և վերջիվերջո ստացել են 275 հազար դոլլարի վավերացված չեքը։

Ֆերմերի ֆիզիկական և հոգեկան գրությունը ավելի վատացավ, երբ նամակի ընթերցումից հետո բոլորն էլ սկսեցին նրան նայել ապշութայմբ և խղճալով։ Նրա աչքերը հետզհետե սառչում էին, նա նայում էր կողքի կանգնողներից մեկին, երևի նմանեցնում էր ագենտներից մեկին։

Հյուրանոցի տերը հեռախոսեց հոգեկան հիվանդների հիվանդանոցը, որից 25 րոպե անց՝ հիվանդանոցի օտոմոբիլը եկավ և ֆերմերին փոխադրեց հիվանդանոց։

Ֆերմերի հեռնալուց հետո՝ լաբիյում գտնված մարդիկ զարմացել էին փող աշխատելու այդ նոր ձևի վրա։ Նրանցից մեկը մինչև անգամ ասաց․

Բրավո՛․․․

6

Հելենան գործը վերջացրեց և եկավ իր սենյակը։ Ես իրիկվանից մնացել էի նրա սենյակում և գիրք էի կարդում։ Հելենան գործը վերջացրեց մոտ գիշերվա ժամը 11-ին։ Հելենան ձեռքին բռնած էր մի մեծ պնակ, որի վրա կային Կալիֆորնիայի մեծ նարինջներ։ Հելենայի սև շորերի ֆոնի վրա դեղին նարինջները նա դրեց սեղանի վրա և՝

Երևի ձանձրացար,- հարեց։

Ո՛չ, կարդում էի ։

Ի՞նչ էիք կարդում։

Ջեկ Լընդըն։

Լավ է։

Նշմարեցի, որ Հելենան գլխից հանել էր իր փոքրիկ, սպիտակ գլխանոցը և սպիտակ ժանյակներով երիզված գոգնոցը։

Լավ է, որ հագնես գլխանոցը և գոգնոցը։

Ինչո՞ւ։

Այնպես ավելի կենսուրախ ես երևում։

Շատ լավ,- համաձայնեց Հելենան և միայն դրեց գլխանոցը։ Երբ Հելենան նստեց և սկսեց նարինջները կպճել՝

-Հելենա՜,- ասացի,- դու տեսե՞լ ես շահնշահների երկիրը, այնտեղ, ուր կանայք մինչև այժմս էլ հինա են դնում, այնտեղ, ուր մինչև այժմս էլ փակ բազարներ կան, ուր մեծ բանաստեղծներ են ծնվել և երգել արևի գույներով, այնտեղ, ուր վարդը այնքան է առատ եղել, որքան դոլլարն այս երկրում։ Այնտեղ կանայք ապրել են բարձր պարիսպների ետև թաքնված մաքրամաքուր տներում և ծաղկահեղձ պարիսպներում։ Այդ պարտեզներում ավազաններ են եղել, որտեղ կանայք լողացել են և լողանալուց հետո ծարիր են քսել իրենց հոնքերը, ուր տղամարդիկ մինչև հիմա էլ ամենաանճոռնի կերպով հարդարում են իրենց մորուքները՝ կլոր, այտերի վրա ածիլված, հինայում են սև մազերը և դարձնում են մաղձային գույն։ Այնտեղ դեռևս կանայք լողանում են իսկական արևելյան բաղանիքներում, լողանում են այնքան տաք ջրով, որ մարմինները կարմրում են արյան գույնով։ Շահնշահների այդ երկրում են եղել ադամանդը, սուտակը, զմրուխտը և ծուլությունը։ Բայց գոհարների, վարդերի և հեշտանքի այդ վաղեմի կլասիկական երկրումայժմս կամ աղջիկներ և երեխաներ, որոնք օրեկան մի քանի սենտով իրենց արյունն են հյուսում բրդի հանգույցների մեջ։ Այն գորգերը, որոնց վրա դու և հարիսոններն ամեն օր կոխեւմ և անցնում են անտարբեր՝ ամեն մի քայլափոխի տակ մի սիրտ է ճչում։ Այդ ճիչը դուք չեք լսի, բայց ես ամեն վարկյան լսում եմ այդ ճիչը, երբ մարդիկ անտարբեր կոխ են տալիս այդ գորգերը և անցնում։ Արևելքում, սիրելի՜ Հելենա, հեքիաթներ չկան այլևս։ Արևելքում այժմ վարդագույն երազների փոխարեն արյան կաթիլներ կան, որոնք միանալով առու են կազմում։

Հելենան կախեց գլուխը և լռեց, իսկ ես շարունակեցի․

--10-ից 16 տարեկան մանուկներ- աղջիկներ և մանշեր- առավոտյան արևածագին գնում են գորգագործարանը, սկսում են հյուսել, հյուսել մինչև արևմարը։ Արևը երկարատև է Արևելքում և աշխատանքն էլ այնքան դաժան և անգութ։ Այն հին աշխարհումն էր, որ հարսները գորգեր էին հյուսում երգելով իրենց սերը, նրանք ամեն մի հանգույցը կապում էին իրենց սիրո թելերով, նրանք ամեն մի հանգույցում փաթաթում էին իրենց մատների բույրը։ Այժմ հյուսում են մանուկները, հյուսում են առևտրի, շահագործման համար, ամեն մի հանգույցի մեջ փաթաթելով արյան կարմրագույն կաթիլը։ Հին շատ հի՜ն աշխարհում գորգը արհեստ էր, այժմ ապրանք է, ճիշտ այնպիսի ապրանք՝ ինչպիսին բացիկների պոեզիան։

-Բայց դու ինձ հեքիաթ էիր պատմելու,- շշնջաց Հելենան։

-Իմ պատմածը ժամանակակից արևելյան հեքիաթ է, Հելենա։ Մի ժամանակ Նյու-Յորքում, Հըդսըն գետի ափերին, այն օրերին, երբ արևը շատ առատ էր Հըդսընի ափերին, Հնդիկները հյուղեր էին շինում, նետով և աղեղով որսորդություն անում, այժմ երկաթն է տիրում այստեղ, երկնակարկառ շենքեր են կանգնած Հնդկական վիկվամների տեղ և նետ ու աղեղի փոխարեն Նյու-Յորքի նավահանգստում կանգնած են Միացյալ Նահանգների մարտանավերը, գրետոուտները ահավոր թնդանոթներով։ Արևելքն այժմ հեքիաթներ չունի։ Ամբողջ արևելքը փոխված է այն օրից, երբ առաջին անգլիացի առևտրականը՝ ճեղքելով Կարմիր Ծովը, իր ոտը դրեց Մադրասում և Կալկաթայում։

Հելենան իր կճպած նարինջը երկարացրեց ինձ իր առողջ և սլացիկ թևերըվ։ Նայեցի նրա աչքերին։ Թացացել էին նրա աչքերը։

-Ուրեմն այնտեղ էլ դժբախտներ կան, մեզանից ավելի անբախտները- գորգ հյուսող աղջիկկները Պարսկաստանում։

-Այո՜,սիրելի Հելենա, Արևելքում նրանք մաշվում են գորգի գունավոր Հանգույցների պոեզիայում, բայց այստեղ նրանց երկաթն է ջարդում կամ մաշվում են նրանք կեղտից և կրքից։ Բոլորին էի ճակատագիրը մեկ է, մահը սպասում է բոլորին մոտիկ և թաց մի անկյունում, նա գալիս է, մահը, գալիս է անվերջ, գալիս է, գալիս է անվերջ ու անվերջ։

-Ես Արևելքը ուրիշ կերպ էի ճանաչում,- շշնջաց Հելենան։

-Բայց ո՞վ էր այն մարդը, որ քեզ արևելյան հեքիաթ էր պատմել,-հարցրի։

-Մի կեղծավոր մարդ, նա ինձ պատմեց, որ Արևելքում արևի շողերի տակ կանայք բոբիկ են ման գալիս մարմարյա մայթերի վրա, նրանք միայն երգում են և պարում, իսկ տղամարդիկ ոսկի, մարգարիտ և նարգիզ են թափում նրանց ոտների տակ, նա պատմեց ինձ, որ Արևելքում, արևամուտին՝ կանայք բարձրանում են կապույտ բյուրեղյա կտուրների վրա, ձգում են իրենց քողերը և մերկ՝ աղոթում են արեգակի ոսկեշառայլ շողերի դիմաց։

- Այդ պատմողը սրիկա է եղել, Հելենա, ճիշտ է․ այդպիսի հազվագյուտ բաղտավորներ կան, բայց նրանք էլ լաց են լինում, արտասվում են դառնորեն, երբ կորցնում են իրենց գարնանային թարմությունը։

- Նա ասում է որ Արևելքի փողոցների փոշում կարմիր մարջաններ կան թափված։

-Նա պարզապես ստել է, սիրելի՝ Հելենա, դրանք արյան կաթիլներ են, որոնք սոցիալապես ստահակները ներկայացնում են իբրև կարմիր մարջաններ։

Ես տեսա, որ մաքրված նարինջը մնացել էր Հելենայի ձեռքում։

-Կե՜ր նարինջը,- ասացի։

Հելենան սկսեց ունտել։

Նրա շուրթերը կարմիր էին և մարմինը՝ թափանցիկ:

-Այժմ ես քեզ ցույց տամ մի իրական, ամերիկյան հեքիաթ,- հարեց Հելենան,- դու գիտե՞ս, որ այս առավոտ ծերունի Հարրիսոնը շտապ կերպով մեկնեց Շիկագո։

- Ո՜չ, չեմ իմանում։

-Ա՜յո, նա այս առավոտ գնաց, այժմ լեյդի Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնը իսկական ամուսիններ են։

Հելենան հանգցրեց լույսը, և մենք դուրս եկանք սենյակից և բարձրացանք վերի հարկի պատշգամբը։ Լեդի Հարրիսոնի ննջասենյակի վերի հարկի պատշգամբը։ Լեյդի Հարրիսոնի ննջարանում արևի նման սպիտակլույս էր վարվում, մինչև անգամ լուսամուտները երևում էին պատշգամբից։ Լեյդի Հարրիսոի ննջարանում լուսամուտները երևում էին պատշգամից։ Լեյդի Հարրիսոնի ննջարանում արևի նման սպիտակ լույս էր վառվում, մինչևանգամ լուսամուտի դիմացի ծառների ճյուղերը լուսավորված էին։ Լուռ էր, միայն պարտեզի բուսականության աճումի շշուկն էր զգալի։ Հելենան ինձ ցույց նվեց ննջարանի լուսամուտից երևացող մեծադիր հայելին, որի մեջ արտացոլում էին երիտասարդ Հարրիսոնը և լեյդի Հարրիսոնը իրար փաթաթված, կիսամերկ, մահճակալի վրա, իմ արյունը կատաղեց, բռնեցի Հելենայի ձեռքից, սղմեցի ուժգին կերպով և՝ -Գնան՜ք,- ասացի:

Հելենան տխուր քայլեց իմ ետևից մինչև դրսի երկաթե ձողերով դուռը: Նա կանգ առավ դռան վրա վառվող էլեկտրական լամպի լույսի տակ,նայեց ինձ երկար և շշնջաց.

-Բարի գրշեր:

-Բարի գիշեր, սիրելի Հելենա:

Փողոցում, գետի ափին, ես երկար սպասեցի ավտոբուսի: Սպասելիս՝ նայում էի բաց կապույտ մարմարյա ապրանքին և պատկերացնում էի այն ցոփ դրաման, որ կատարվում էր: Հարրիսոնի ապարանքի վերևի հարկում, լեյդի Հարրիսոնի ննջասենյակում:

7

Նյու-Յորքի դատարանը Պոտին վճռեց էլեկտրական աթոռ:

Բուրժուական մամուլը հանգստացավ, լռեցին գինետների և փողոցների անկյուններում օճառի տուփերի վրայից արտասանված կեղտոտ ճառերը:

8

Երիտասարդ լեյդիի հարսանիքի խնջույքը տեսնելը էնձ համար դարձավ անզուսպ մի ցանկություն: Վերջին օրը ասացի Հելենային:

-Հելենա՛, իմ բարեկամ, ուզում եմ այստեղ մնալ վաղը երեկո և տեսնել խնջույքը:

-Լավ կլինի, բայց ոչ առաջվա նման:

-Ինչպե՞ս:

-Պետք է իմանամ, որ դու այստեղ ես մնալու:

-Ես ինքս կխնդրեմ լեյդի Հարրիսոնից:

-Նա թույլ կտա, բայց երիտասարդ Հարրիսոնը չպետք է իմանա:

-Ուրեմն խնդրում եմ հայտնես լեյդի Հարրիսոնին, որ ես ուզում եմ նրան տեսնել միայն երկու րոպեով:

-Շատ լավ,- խոստացավ Հելենան հեռացավ:

Ես մատենադարանում վերջին աշխատանքներն էի կատարում, երբ լեյդի Հարրիսոնը ներս մտավ արտակարգ բարձր տրամադրությամբ:

_Այսոր վերջացնու՞մ եք: -Այո, մադամ, վերջացնում եմ: Ես ցանկանում էի ձեզանից մի բան խնդրել:

-Իսկույն ձեր չեքը կուղարկեմ:

-Այդ չեր իմ խնդրելիքը, տիկի՛ն, չեքի մասին չեմ մտածում:

-ՈՒրեմն ուրիշ ի՞նչ:

-Շատ եմ խնդրում, տիկի՛ն Հարիսոն, թույլ տաք ինձ մնալու ձեր բնակարանում վաղը երեկոյան երիտասարդ լեյգիի հարսանիքի խնջույքը տեսնելու համար:

-ՈՒրախությամբ, ուրախությամբ,- պատասխանեց տիկին Հարրիսոնը,- ֆրակ ունե՞ք: -Ֆրակ չեմ հագնում, մադամ, ես չեմ ուզում մասնակցել խնջույքին, միայն ուզում եմ մի տեղից դիտել խնջուլքը:


-Խնդրեմ, խնդրեմ:Ես այս րոպեիս կուղարկեմ ձեր չեքը:

Գնալուց առաջ ետ դարձավ և հարցրեց:

-Որքա՞ն էր գումարը:

-275, մագամ,- պատասխանեցի:

Լեյդի Հարրիսոնի գնալուց հետո՝ մեքենայաբար սկսեցի իմ աշխատանքը, բայց հանկարծ կանգ առա:

Լեյդի Հագրրիսոնի գնալուց հետո՝ մեքենայաբար սկսեցի իմ աշխատանքը, բայց հանկարծ կանգ առա:

Ուրեմն առանց ֆրակի չի կարելի մասնակցել,- մտածեցի և ակամա հիշեցի Մոլլա Նասրտտինի պատմաթյունը. որ երբ երկրորդ անգամ մուշտակ հագած գնաց կոչունքի՝ նրան շատ պատիվներ տվին. և Մոլլան սրակտորեն իր մուշտակին առաջարկեց ուտել սեղանի լավագույն խորտիկներից:

Իր խորքում, մտածեցի, Ամերիկան երկաթի և էլէկտրական կուլտուրայով, ստորերկրյա իր բոլոր երկաթուղային ցանցերով, երկնակարկառ շենքերով, լույսերով և կրթական բարձր հիմնարկներով ավելի առաջ չի գնացել, քան Մոլլա Նեսրետտինի «վայրեռնի» Փոքր Ասիան:

Հելենան մտավ գրադարանը:

-Եկա՞վ լեյդի Հարրիսոնը:

-Այո, եկավ:

Թույլատրե՞ց:

-Ինչպես չէ, մեծ ուրախությամբ:

-Գիտե՛ս, վաղը երեկոյան ես ոչինչ չունեմ անելու, դրսից պետք է մատուցվի ամեն բան, ինչպես և ծառայողները, միայն ես պետք է հագվեցնեմ երիտասարդ լեյդիին և ուրիշ ոչինչ չունեմ անելու:

-Ուրեմն միասին կլինեք:

-Այո՛, միասին:

9

Հաջորդ օրը, երեկոյան, երբ մթնշաղը իջնում էր Նյուորքի վրա և լամպերը բացում էին իրենց աստղալից աչքերը՝ ես բարձրացա մի ավտոբուս, նստեցի վերևի հարկի ետևը, որպեսզի ոչ ոքի չխանգարեմ իմ ծուխով և սկսեցի քաշել մր. Հարթիսոնի սիգարներից մեկը, որ ինձ տվել էր Հելենան: Գնում էր դեպի Հարիսոնի բնակարանը:

Այստեղ ինձ ընդունեց նեգր աղախինը և հայտնեց անմիջապես.

-Հելենան ասաց, որ գնաք իր սենյակը, մինչև ինքը գա:

-Շուտո՞վ կգա:

-Այո՛, շուտով:

Ես իջա Հելենայի սենյակը, նրա սեղանի վրա դրված շքեղ հատոր՝ Հաֆըզի անգլերեն թարգմանությունը:

- Արևելքից չի կարող ազատվել այս աղջիկը,- մտածեցի և սկսեցի կարդալ վարդի, գինու և սիրո երգչի տաղերը:

Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, երբ Հելենան եկավ:

- Օ՝, Հաֆըղ ես կարդում:

- Այո՛, ո՞րտեղից ձեռք բերիր այս շքեղ Հրատարակությունը:

- Վերևի գրադարանից:

- Կարդացե՞լ ես:

- Երեկ գրշեր մի քանի օդա կարդացի, հրաշալի է:

Հանկարծ Հելենան հիշեցրեց, որ արդեն հյուրերը սկսել՛ են գալ և պետք է բարձրանալ վերևի պատշգամբը ամեն ինչ տեսնելու համար: Պատշգամբում ինձ այնպես թվաց, որ ես փոխադրվել եմ մի տարբեր աշխարհ, կարծես Հելենան Բիատրիչեն լիներ ինձ դեպի արքայություն առաջնորդելիս:

- Դու այստեղ զբաղվիր դիտելով, ես կգամ,հագվեցնեմ երիտասարդ լեյգիին և վերադառնամ: Պարտեզն ամբողջովին փոխված էր, այնտեղ բարձրացած էր արհեստական մի լիճ, ջրով լցված: Լճի չորս կողմը գույնզգույն ծաղիկների մի շարք էր բոլորած, ապա սպիտակ քարե մի ուղի, էլի մի շարք ծաղիկներ: Լճի վրա կանգնած էր մի բաց նավ, որի առաջակողմը իմ կողմն էր դարձված: Նավը կառուցված էր Հոմերուկան ոճով, կարծես սպասում էր Պոսիդոնին: Նավի վրա բյուրավոր գույներով ծաղիկների թաղարներ էին դրված, շրջապատված պալմայի թփերով, հատակին փռված էր մի արևելյան մեծ գորգ կարմիր ֆոնով և խոշոր ֆիգուրաներով: Ամբողջ լիճը եզերված էր հազարավոր լույսերով: Ես նայում էի հունիսի սկզբների պարզ և կապույտ երկնքին, որտեղից աստղերը նայում էին հիվանդագին աչքերի նման: Լամպերը լուսավորում էին ծաղիկները և ընդհանուր կանաչությունը, որոնք ավելի հրավառ, ավելի թարմ էին երևում, քան արևի շողերի տակ:

Հյուրերը գալիս էին ավտոմոբիլներով մինչև լճի ստորոտը: Հյուրերը բարձրանում էին սպիտակ քարե սանդուղքներից: Նախքան բարձրանալը՝ նրանք հանում էին իրենց գարնանային թեթև վերարկուները: Կանայք գրեթե կիսամերկ էին, իսկ տղամարդիկ բոլորն էլ ֆրակներով: Սանդուղքների վերևում՝ հյուրերը հանդիպում էին լեյդի Հարրիսոնին, բարևում, խոսում, ծիծաղում և փայտից շինված նեղ կամրջով անցնում դեպի նավը: Ուժեղ լույսի տակ փայլփլում էին հյուրերի ադամանդյա մատանիները, մանյակները և գույնզգույն գոհարներով ծանրաբեռնված սանտրերը: Ոմանք ընկղմվում էին նավի անկյուններում, ծաղիկների բարձր թաղարների ետև դրված թավշյա բազկաթոռների մեջ, ոմանք քայլում էին, հռհռում, խոսում, ծիծաղում: Քիչ անց` եկան և նվագողները: Սկսվեց նվագ, ապա` պար: Չէր երևում մր. Հարրիսոնը: Հանկարծ Հելենան կանչեց.

Հըլո՜ ...

Հըլո՜ ...

Արդեն գործս վերջացրի, երիտասարդ լեյդին հագնված է և շուտով դուրս կգա:

Ո՞ւր է մր. Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնը:

Ծերունին սպասում է, որ երիտասարդ լեյդիից հետո գնա նավ, իսկ երիտասարդ Հարրիսոնը ինքն է ընկերանալու իր քրոջը:

Իսկ ո՞ր է փեսացուն:

Նա այնտեղ է, նավի վրա, խոսում է հյուրերի հետ և ծխում է, նավի վերևի անկյունը, բարձր պալմայի ետև կանգնած:

Ատամները ցցված, նիհար, երկարավիզ, երկար դեմքով մի երիտասարդ էր նա:

Ի՜նչ նիհար է, հարեցի:

Նիհարությունը ոչինչ, պատասխանեց Հելենան, այնպես հիմար աչքեր ունի և առհասարակ այնպես հիմար է:

Ինչո՞ւ են նրան ընտրել:

Հարուստ է, վերջացրեց Հելենան:

Հանկարծ պարը դադարեց, սկսեցին մի ուրիշ բան նվագել:

Երիտասարդ Հարրիսոնը իր քրոջ թևից բռնած՝ սկսեց բարձրանալ քարե սանդուխներից: Երիտասարդ լեյդին ամբողջովին սպիտակ էր հագնվել, գլխի վրա մարգարտե պսակով, կրծքի վրա փայլում էր մի խոշոր ադամանդ: Երկրորդ անգամն էր, որ ես տեսնում էի երիտասարդ լեյդիին: Փոքրիկ կազմվածքով, բայց ծանրաշարժ մի աղջիկ էր նա: Հյուրերը հավաքվեցին փայտե կամուրջի մոտ, ծափահարությամբ ընդունեցին նրան:

Փեսան ժպիտով առաջ եկավ և բռնելով իր հարսնացուի ձեռքը, համբուրեց: Նրանք երկուսով առաջացան:

Դրանից անմիջապես հետո՝ հայտնվեց ծերունի Հարրիսոնը, որ բոլորին բարևելուց և ձեռք տալուց հետո՝ համբուրեց իր աղջկան և փեսային: Ապա նորից սկսեցին պարել: Ծերունի Հարրիսոնը իր կնոջ հետ կարճ ծամանակով պարելուց հետո՝ հանձնեց նրան հյուրերից մեկին:

Ժամը արդեն 11 էր: Ահա հայտնվեցին երկու խոշոր ավտոմոբիլներ և կանգնեցին լճի ստորոտում: Դուրս բերվեց ավտոմոբիլից մի ծալովի սեղան, որը երբ բաց արեցին, բռնեց նավի մի ծայրից մյուսը: Ապա սեղանը ծածկվեց խմիչքներով և ուտելիքներով: Նախքան սեղան նստելը՝ բոլոր հյուրերն էլ շամպայն խմեցին մր. Հարրիսոնի առաջարկով: Նվագողները սկսեցին մի հեշտագրգիռ եղանակ և բոլոր հյուրերը նստեցին սեղանի շուրջը:

Ծերունի Հարրիսոնը նստել էր իր աղջկա կողքին, իսկ լեյդի Հարրիսոնը և երիտասարդ Հարրիսոնը նստել էին սեղանի երկայնքի ձախ կողմում: Երիտասարդ Հարրիսոնը ինչ-որ շշնջում էր լեյդի Հարրիսոնի ականջին և երկուսով ծիծաղում էին:

Երբ կերուխումը սկսեց տաքանալ, ծերունի Հարրիսոնը ներողություն խնդրեց հյուրերից և հեռացավ:

Ո՞ւր է գնում ծերունին, հարցրի Հելենային:

Գալիս է քնելու, պատասխանեց Հելենան:

Ծերունի Հարրիսոնի հեռանալուց հետո` լճի չորս բոլորտիքի լույսերը հանգցվեցին, միայն մնացին սեղանի վրա դրված մանիշակագույն լուսամփոփների լույսերը, որոնք ստեղծեցին ֆանտաստիկ մի մթնշաղ:

Նվագը շարունակվում էր, ինչպես նաև ուտելը և խմելը:

Ամբողջ նավը իր մանիշակագույն լույսերով, ծաղիկներով և պալմայի թփերով` արտացոլվում էր լճի մաքուր ջրում, որի վրա նավից ընկած ծաղիկներ էին լողում:

Զանազան զույգեր սկսեցին բաժանվել սեղանից և կամուրջից անցնելով կորսվեցին պարտեզի ծառների մթին խորքերում: Երբեմն կանացի ճչոցներ էին լսվում մթին խորքերից, բարձր ծիծաղներ և հռհռոցներ:

Երիտասարդ Հարրիսոնը բռնեց լեյդի Հարրիսոնի թևից, բարձրացրեց նրան և նշան արավ նվագողներին նվագել պարի եղանակ: Երիտասարդ Հարրիսոնը և լեյդի Հարրիսոնը սկսեցին պարել մեկը այն կրքոտ պարերից, որը արգելվում էր առհասարակ ամերիկյան մաքրակրոն իշխանության կողմից:

Ես հոգնեցի այս բոլորից, սիրելի Հելենա, - ասացի, - թույլ տուր ես գնամ:

Դու պետք է սպասես և տեսնես վերջը, հետաքրքրականը վերջն է, որովհետև խմիչքը արդեն չափազանց է, ամեն ինչ պետք է խառնվի իրար:

Չեմ ուզում տեսնել, Հելենա՛, առավոտյան այս բոլոր ծաղիկները դու կգտնես կոխոտված, պալմաները շրջված, շիշերը թափթփած, վազերը կոտրված, ամեն ինչ խառնիճաղանջ ճիշտ նման այն ստամոքսին, որի տերը ամեն ուտելիք և խմելիք ներս է խրել անխտիր:

Մի քիչ էլ սպասիր, ասաց Հելենան:

Թույլ տուր գնամ:

Ես բռնեցի Հելենայի ձեռքը, սղմեցի և`

Բարի գիշեր, ասացի:

Մինչև դուռը կգամ, ասաց Հելենան, և միասին անցանք լուռ և տխուր միջանցքներից մինչև երկաթե ձողերով դուռը:

Երևի է՛լ չես գալու մեզ մոտ, շշնջաց Հելենան:

Ո՛չ, է՛լ չեմ գալու:

Շաբաթվա մեջ մի օր ես բոլորովին ազատ եմ, ես ինքս կարող եմ գալ քեզ տեսնելու, հարեց Հելենան:

Ինձ մեծ ուրախություն կպատճառես, եթե գաս, պատասխանեցի:

Այն ժամանակ`

Բարի գիշեր, ասաց Հելենան:

Ես երկարացրի իմ ձեռքը, նա պինդ բռնեց և մեր շրթունքները մեքենայորեն փարվեցին իրար:

Վերադարձին, ավտոբուսի վրա, մտածում էի, որ սա ուրիշ բան չէ, եթե ոչ ժամանակակից մի հեքիաթ, անգութ և ահավոր մի հեքիաթ:

1929 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

Men in an Outrigger Canoe Headed for Shore
Men in an Outrigger Canoe Headed for Shore
Play Online