Vahan Totovents

Գերտրուդ

Գերտրուդը ֆիլմերի աղջիկ էր, կապույտ աչքեր ուներ և ոսկեգույն մազեր, թեթև կարմրավուն շրթներով, վազում էր Միջին Արևմուտքի ազատ դաշտերում: Նրա ձայնը կարկաչում էր ինչպես այդ դաշտերի արծաթյա առուները, նրա կուրծքը դեռ նոր-նոր էր բարձրանում, բումբերը լցվում էին և, դեղձի նման, աննշան, անտեսանելի աղվամազով ծածկվում:

Մի օր, երբ Գերտրուդը տուն վերադարձավ դաշտից, իրենց բակում տեսավ մի երիտասարդ, սափրված երեսով, մազերը սանրած ետևից դեպի ճակատը ծածկելու համար, որսորդի շորեր հագել, քիթը բարձր ման էր գալիս, ձեռքին՝ մտրակ: Երբ Գերտրուդը նրան նայեց, նա ատամները բաց արեց, և երեսի երկու կողմերի վրա երկու առուներ կազմվեցին, որոնք իջնում էին ներքև և բերանի երկու ծայրերում կորչում:

Գերտրուդն ինքնաբերաբար բարևեց նրան, ծիծաղեց բարձր և վազեց ներս:

― Ո՞մ հետ էիր ծիծաղում,― հարցրեց Գերտրուդին նրա հայրը:

― Ոչ ոքի հետ, բայց ի՜նչ ծիծաղելի մարդ է:

― Ո՞վ,― էլի հարցրեց հայրը:

― Չեմ իմանում ով է, մեր վակում մի մարդ է ման գալիս,― պատասխանեց Գերտրուդը:

Հոր դեմքը կծկվեց, այծամորուսն սկսեց շարժվել: Գերտրուդի մայրն անմիջապես մոտեցավ իր ամուսնուն: ― Սիրելիս, ինչու՞ ես բարկանում, թող մի քիչ սպաի և գնա,- ասաց:

― Ինչ՞ու պետք է սպասի, ես նրան պատասխանել եմ՝ չեմ կարող:

― Կձանձրանա և կգնա:

Հայրը վեր կացավ, հրացանը պատից վար առավ և վայրկենաբար դուրս թռավ: Ո՜չ Գերտրուդը և ո՜չ էլ մայրը չկարողոցավ նրան բռնել: Հայրը կանգ առավ պատշգամբի վրա և գոչեց.

― Ջենտլմեն, եթե չգաք, ձեզ կխփեմ:

Ճաղատ գլխով երիտասարդը քմծիծաղով հեռացավ բակից: Հայրը ներս եկավ և տեսավ, որ կինը, Գերտրուդի հետ ծնկի եկած, աղոթում էր: Ֆերմերի պապերը կռվել էին հնդիկների և բնության տարերքի դեմ, բայց զգացվեց, նետեց հրացանը, մոտեցավ իր երկու հարազատներին, փաթաթվեց նրանց վզերին և երկար համբուրեց:

Երկրորդ օրը Գերդրուդը հանդիպեց ճակատ գլխով երիտասարդին գյուղամիջում: Նա խոսում էր գյուղացիների հետ և բացատրում իր վաճառած ավտոմոբիլի առավելությունները: Երբ երիտասարդը տեսավ Գերտրուդին, նրա ատամները նորից ցցվեցին: Այս անգամ երիտասարդը գլուխ տվեց. Գերտրուդը չուզեց պատասխանել: Հիշեց իր հոր զայրույթը, հրացանը, մորը և իրենց հուսահատական աղոթքը, բայց երիտասարդը կանգնեցրեց նրան:

― Ինչ՞ու հայրդ այդքան չարացել է,- հարցրեց նա:

― Նա չի սիրում, երբ մարդիկ նեղություն են պատճառում իրեն,- պատասխանեց Գերտրուդը:

― Ես ուզում եմ նրա սխալը հասկացնել, մի ավտոմոբիլ ահագին գործ կտեսնի:

― Բայց մենք փող չունենք, մի ձին էր բավական է:

― Ես փող չեմ ուզում, թող առնի ավտոմոբիլը, երբ որ կարող կլինի, այն ժամանակը թող վճարի:

Գերտրուդը զարմացավ, որ իր հայրը չէր համաձայնել այդ պայմանների հետ: Իսկույն վազեց տուն, հայտտնեց ամեն ինչ իր մորը: Մայրն էլ զարմացավ:

Երեկոյան Գերտրուդը և մայրը պատմեցին ֆերմերին, որ ավտոմոբիլը կարելի է գնել հեշտ պայմաններո, և նա զուր է այդքան բարկացելբարի վճռականի վրա:

-Ինձ պայմաններ չի առաջարկել,- պատասխանեց ֆերմերը,- եթե այդպես է կգնեմ. ես գիտեմ, որ ավտոմոբիլը մեծ շատ կբերի:

Գերտրուդը, հորից գաղտնի, առավոտյան գնաց, գտավ վաճառականին շնորհակալություն հայտնելով՝ ասաց, որ գա և նորից տեսնի իր հորը:

Ֆերմերը ավտոմոբիլըգնեց շատ հեշտպայմաններով:Վաճառականը գնաց քաղաք և ուրիշ պատվերների հետ միասին ուղարկեց նաև ֆերմերի ավտոմոբիլը:

Երբ առաջին անգամ գազոլինը լցրին, դարձրին պտուտակը, և ավտոմոբիլն սկսեց խռխռալ հևալ: Գերտրուդն իր սրտում ուրախության մի փլուզում զգաց, որ մինչև անգամ ուզւոմ էի լաց լինել, երգել, պարել: Ֆերմերն իր այծմորուսը երերցրեց, մրթմրթաց քթի տակ և գրկելով իր կնոջը՝ մրմնջաց.

-Զգում եմ, որ քո մազաերը սևանում են:

Կինը չկարողացավ պատասխանել, նայեց Գերտրուդին, ուզում էր ասել, որ նա է այդ բոլոր ուրախության պատճառը:

Դեռևս հունձը չէր սկսվել, երբ ֆերմերին տարան գյուղի նոր կառուցված գերեզմանոցը և թաղեցին: Այդ գերեզմանոցի հինգերորդ հավիտենական բնակիչը դառավ ֆերմերը: Գերտրուդը և մայրը մնացին մենակ ավտոմոբիլի հետ. ձին վաղուց ծախել էին:

Մայրն ուժգին փաթաթվեց Գերտրուդին և ասաց.

-Ամեն ինչ կորցրի, դու մնացիր միայն:

Ֆերմերի մահից մի ամիս հետո Գերտրուդենց բակում էլի հայտնվեց քաղաքի վաճառականը: Նա Գերտրուդին հանդիպեց սանդուղքների վրա, խոր բարևեց: Գերտրուդը փոխանակ նրա բարևին պատասխանելու՝ սկսեց լաց լինել:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց քաղաքի վաճառականը և կիսագրկեց նրան: Գերտրուդը չպատասխանեց: Մայրըդուրսեկավ և տեսավ քաղաքի վաճառականին, ինքն էլ սկսեց լաց լինել:

Գերտրուդը և մայրը իրար փաթաթված լաց եղան:

--Շատ եմ ցավում ,- ասաց խաղաքի վաճառականը, զգալով, որ ծերունի ֆերմերն այլևս չկա:

Արցունքներին հաջորդող երկար լռությունից հետո՝ քաղաքի վաճառականը խզեց լռությունը:

--Ծանր է ինձ համար, բայց ես էլ ֆիրմայի ներայացուցիչ եմ, պետք է վճարեք առաջին վճարումը:

Մայրը աչքերը չռեց Գերտրուդի վրա, որովհետև Գերտրուդը հավատացրել էր մորը, որ քաղաքի վաճառականն իրենց նեղը չի գցի:

--Հայրիկի մահվանից հետո, դուք գիտեք, որ մեզ համար անկարելի է ճիշտ ժամանակին վճարել, մենք վստահ ենք, որ դուք բարի եք,- կմկմաց Գերտրուդը և բռնեց քաղաքի վաճառականի ձեռքը:

Քաղաքի վաճառականն ատամները բաց արավ, ինչ-որ մլավեց: Մայրը և Գերտրուդը սրտատրոփ սպասում էին:

--Ավելի լավ է մեքենան ետ առնենք, քանի որ չեք կարող վճարել, ոչինչ վճարած չեք լինի, այսքնա ժամանակ էլ ձրի գործածեցիք:

Գերտրուդը գլուխը կախ արավ, նրա աչքի առաջից անցավ հոր դագաղը: Գերտրուդի սիրտը հետևեց այդ դագաղին մինչև գյուղի նոր գերեզմանոցը, և աչքերը էլի լցվեցին արցունքով.

--Հայրիկը ձին ծախեց, եթե մեքենան էլ տանեք, ինչո՞վ պետք է աշխատենք,- հազիվ արտասանեց Գերտրուդը:

--Ես կարծում եմ, որ դուք պետք է ձեռք քաշեք գյուղի տնտեսությունից, երկուսդ էլ կին եք, չեք կարող գլուխ հանել, դուք պետք է փոխադրվեք քաղաք, ծառայության մտնենք, երկու հոգով շատ հեշտ է քաղաքում ապրելը:

--Ես քաղաք չեմ գա,- անմիջապես պատասխանեց մայրը:

Գերտրուդը չլսեց մոր պատասխանը նրա աչքերը փայլեցին ուրախության ցոլքերով:

--Ես կգամ քաղաք, կաշխատեմ և մայրիկին էլ կպահեմ, մայրիկը թող մնա տանը,- վճռականորեն ասաց Գերտրուդը:

Հաջորդ առավոտքաղաքի վաճառականը հանգուցյան ֆերմերի ավտոմոբիլի վրա նստեցրեց Գերտրուդին և տարավ քաղաք:

Գերտրուդի մայրը մնաց մենակ հին տանը ծերունին ֆերմերի և Գերտրուդի անմոռանալի հիշատակներով շրջատատված:

Գերտրուդը հեռվից նշմարեց ծխի ընդարձակ մի տարածության միջին տեղ-տեղ երևում էին բարձր շենքերի գագաթները և բարձրաբերձ ծխնելույզներ: Օրը պայծառ էր, աշնանային դուրեկան արևով և կապույտ երկնքով: Գերտրուդը զարմացավ, որ արևոտ, ուրախ այս օրվա մեջ մշուծ է իջել դիմացի վիթխարի քաղաքի վրա, և միամտորեն հարցրեց.

-Զարմանալի է, երկինքը պայծառ է, և մշուշ է իջել:

Քաղաքի վաճառականն ատամները բաց արավ, հեգնորեն ծիծաղեց և թեթև կմշտելով Գերտրուդի լիքը թշերը ասաց.

-Քաղաքի գործարանների ծուխն է, դա մշուշ չէ:

-Ա՞յդ քաղաքը պետք է գնանք,- հարցրեց Գերտրուդ:

-Այո, այդ քաղաքը, Չիկագո:

Գերտրուդի հոգին մռայլվեց, հիշեց կանաչ դաշտերը և իրենց արևաշատ սենյակը:

Երբ մտան վիթխարի քաղաքը,թեթև անձրև սկսեց մաղվել: Ավտոմեբիլների, գնացքների, ապրանքատարների, կառքերի և միլիոնավոր բնակչության երթևեկության խուլ խլրտյունի աղմուկն իջավ ծանր երկաթի նման Գերտրուդի հոգու վրա: Էլ չէր խոսում, ապշած նայում էր բազմություններին, ածուխով սևացած մարդկանց դեմքերին, ավտոմոբիլների վրա շնիկներ գրկած միլիոնատերերի կանանց, բարձր, երկնակարկառ շենքերին, ցերեկ ժամանակ բացվող և փակվող միլիոնավոր լույսերին:

Գերտրուդն զգաց, որ կորսվում է քաղաքի ժխորում: -Ես ուզում եմ ետ գնալ,- մրմնջաց Գերտրուդը։

Քաղաքի վաճառականը ծիծաղեց։

-Կսովորես, ասաց կամաց, և տեսնելով, որ երկու իրար կտրող փողոցի մեջտեղում կանգնած ոստիկանը նշան է տալիս, քշեց ավտոմոբիլը և անցավ մյուս փողոցը։

Քաղաքի վաճառականն ավտոմոբիլը կանգնեցրեց մի մեծ շենքի առաջ, որի դռան վրա երկու նեգրեր մոմի աշտարակների նման կանգնած էին։ Ներսից մի երրորդ նեգր վազեց դուրս, մոտեցավ ավտոմոբիլին, առավ Գերտրուդի գյուղական պայուսակը և աճապարեց ներս, մինչդեռ քաղաքի վաճառականը Գերտրուդի ձեռքից բռնած իջեցրեց նրան ներքև, և ներս մտան միասին։

Երբ սենյակ բարձրացան, քաղաքի վաճառականը հեռախոսով կարգադրեց, որ նոր շորեր բերեն 17 տարեկան միջահասակ մի աղջկա համար։ Կես ժամից հետո Գերտրուդի համար շորեր ստացվեցին։ Գերտրուդը ամաչեց հագնվել, բայց քաղաքի վաճառականը համոզեց նրան, որ պետք է թողնի գյուղական սովոությունները, այսպիսի բաներ ամոթ չեն համարվում քաղաքում, գյուղը մնաց իր տեղում, կյանքը բոլորովին փոխվեց, գյուղացիք չեն ապրում, միայն աշխատում են, կյանքը միայն քաղաքում գոյություն ունի։

Գերտրուդը կարմրելով հանեց իր գյուղացիական շորերը, հագավ նոր շորերը և երբ մեծ հայելու առաջ տեսավ իրեն, խորունկ ուրախություն զգաց, նման այն ուրախության, որ իր հոգում ծաղկեց, երբ առաջին անգամ ֆերմերի գնած ավտոմոբիլն իրենց բակում խռխռաց և հևաց։

Երեկոյան քաղաի վաճառականը նրն շլացուցիչ պատմություններ պատմեց, պատմեց, որ Գերտրուդը կհարստանա, առատորեն կօգնի իր մորը, կապրի ազատ, անկաշկանդ, առանց հոգսի և չքավորության։ Գերտրուդը հճվեց այդ պատմությունից, բայց մտածում էր, թե երբ հնան կլինի մայրիկին փող ուղարկել ձմեռվա բոլոր պաշարի համար։

Կես-գիշերն անց էր, երբ նրանք վերադարձան հյուրանոց՝ ջահազարդ մի դահլիճում ընթրելուց և մի քիչ խմելուց հետո։ Գերտրուդը հոգնած էր երկար ճանապարհից, քաղաքի ժխորից ու տպավորություններից և ուզեց քնել։ Քաղաքի վաճառականը չհեռացավ, «մեծ եղբոր» նման Գերտրուդի շորերը հանեց և պառկեցրեց նրան փափուկ մահճակալի վրա: Գերտրուդը լայնորեն հրճվեց այդ բոլորից. նրան թվաց,որ երազումն է: Դեռևս բոլորովին չէր քնել, աչքերը հեշտավետ կերպով փակվում էին և բացվում, երբ զգաց, որ մի տաք շունչ մոտեցավ իր շրթներին ու համբուրեց իրեն: Գերտրուդը ցնցվեց, աչքերը խոշոր բաց արեց և ահաբեկված նայեց քաղաքի վաճառականին:

Քնեցե՜ք, քնեցե՜ք:

Գերտրուդն էլի փակեց աչքերը: Այս անգամ քաղաքի վաճառականը կիսաբաց արավ նրա վերմակը և գրկեց նրան: Գերտրուդը չդիմադրեց:

Առավոտյան Գերտրուդը խնդրեց քաղաքի վաճառականից, որ իր համար մի գործ ճարի:

Իսկույն ևեթ, պատասխանեց քաղաքի վաճառականը ու նրան տարավ Չիկագոյի Ավտոընկերության գրասենյակը, որի ագենտն էր ինքը` վաճառականը, և կարգադրեց, որ շաբաթական 6 դոլլարով նրան մի գործ տան: Կեսօրին Գերտրուդն սկսեց աշխատել: Նրա գործն էր ընդարձակ գրասենյակում նմուշի համար դրված ավտոմոբիլների փոշին մաքրել, լուսամուտները սրբել, սեղանները, աթոռները փայլեցնել, շենքի առաջի մարմարյա տրոտուարը մաքրել օրական մի քանի անգամ:

Գերտրուդը մի քանի օր էլ մնաց հյուրանոցում քաղաքի վաճառականի ընկերակցությամբ և փոխադրվեց քաղաքամիջում գտնված մի սենյակ, շաբաթական երկու դոլլար վարձով: Քաղաքի վաճառականը նրան 25 դոլլար տվեց մորն ուղարկելու համար: Գերտրուդն ուրախ էր, որ կարողացավ մայրիկին անմիջապես օգնել, մի գործ ունենալ և ապրել:

Օրերն անցնում էին: Գերտրուդն աշխատում էր յոթն անգամ ավելի, քանի իր հոր տանը և մտածում էր, որ քաղաքի աշխատանքի կեսով կարող էին նրանք` ինքը և իր պառավը, ապրել երջանիկ:

Օրերն անցնում էին, և Գերտրուդն զգում էր կենդանի շարժում իր կրծքի տակ և դող՝ իր հոգում: Քաղաքի վաճառականը չէր երևում. ուզում էր հայտնել նրան:

Նա անպայման մի բան կկարգադրի, այնքան բարի է, մտածում էր Գերտրուդը, բայց նա քաղաքում չէր:

Մի օր դիմեց գրասենյակի կառավարչին և խնդրեց նրանից իրեն ագենտի հասցեն տալ: Կառավարիչը չոր չոր պատասխանեց.

Նա մեզանից հեռացել է, հասցեն չենք իմանում:

Այդ երեկո Գերտրուդը գնաց իր անշուք սենյակը, գրկեց իր ծնողների լուսանկարը, համբուրեց և արցունքներով ամբողջովին թրջեց:

Մոտենում էին ծննդաբերության օրերը: Կապույտ աչքերով, ոսկեգուն մազերով այս աղջիկը փակվեց իր սենյակում, քաղցած և ծարավ, չուզեց դուրս գալ հղի վիճակով: Տանտիրուհին մի քանի օր խղճաց, սուրճ և հաց տվեց, բայց հետո նա էլ չերևաց:

Գերտրւդը հուսահատված հիշեց, որ իրենց գյուղի քարոզիչն ասում էր. «Եթե հոգնած եք, աղքատ եք, անօգնական, դիմեցեք Քրիստոսին, և նա կփրկի ձեզ»:

Գերտրուդն ուրախացավ, որ գտավ փրկության ելքը: Նա դիմեց քաղաքի միսիոներական ընկերության, որպեսզի նրան օգնեն մինչև երեխան ծնվի, և մի գործ գտնի ապրելու: Գերտրուդն անկեղծորեն պատմեց, թե ինչպես անգութ կերպպով խաբել էին իրեն:

Ընդունող պատվելին ակնոցի տակից նայեց նրան, երկար քմծիծաղ տվեց և պատասխանեց.

Չենք կարող, ցավալի է, չենք կարող:

Ուրեմն սուտ էր գյուղի քարոզչի ասածը, մտածեց Գերտրուդը և զզվանքով հեռացավ:

Բայց մի տաս օր հետո՝ իր սենյակի դուռը բախեցին, և ներս մտավ սևեր հագած մի կին, կարմիր ներկված շրթունքներով, երեսը պատած բրնձափոշով, կնճռոտ ճակատով, ամբողջ դեմքն ակոսված, ժամանակից շուտ պառաված մի կին, սեթևեթ շարժումներ ուներ, խռպոտ ձայն, նման այն ձայնին, որ հարբեցողը կունենա:

Տան տիրուհիդ ասաց, որ նեղության մեջ ես. ես քեզ կարող եմ օգնել, ասաց կինը: Գերտրուդի առաջին վատ տպավորությունը փոխվեց, ներս մտնող կինը նրան թվաց գեղեցիկ, բարի, դուրեկան:

Շնորհակալ եմ, մրմնջաց Գերտրուդը:

Առանց պայմանների, առանց սակարկության սևեր հագած կինը դրեց նրան ավտոմոբիլի մեջ և փոխադրեց ծննդաբերական հիվանդանոց: Ճանապարհին կինը Գերտրուդին տարօրինակ կերպով նայում էր, զննում, ինչպես գնորդն ապրանքն է զննում: Գերտրուդը ոչինչ չհասկացավ. նա միայն հավատաց, որ դաժան, ցուրտ, ծխոտ, եսասեր և անբարոյական քաղաքում դեռ չի մեռել մարդասիրությունը:

Գերտրուդը ծնեց: Իր նորածին մանուկը նման էր իրեն, նա կապույտ աչքեր ուներ և ոսկեգույն մազեր:

Սևեր հագած կինը վեց ամիս հետո պահանջեց Գերտրուդից իր արածների համար վճարել: Գերտրուդը ապշեց:

Ես չեմ խնդրել ձեզանից որևէ բան, պատասխանեց Գերտրուդը:

Այո, ճիշտ է, չես խնդրել, բայց բարոյապես պարտական ես ինձ:

Ի՞նչ կարող եմ անել, հարցրեց միամտորեն գյուղացի աղջիկը:

Կիննը նրան տարավ իր «տունը» ը, ծանոթացրեց նրան իր մյուս «աղջիկ» ներին: Աղջիկները կիսամերկ էին, շպարված երեսներով, կարմիր ներկած շրթունքներով: Կինը Գերտրուդին թողեց մենակ այդ աղջիկների հետ և հեռացավ: Աղջիկները նրան պատմեցին, որ օրական 10 դոլլար են աշխատում, աշխատանքն էլ հեշտ է, միայն մի քանի հաճախորդ են ընդունում, օգնում են իրենց ծնողներին, լավ են ապրում, հարուստ մարդկանց հետ պտույտի են գնում, նրանց հետ գիշերում, փող ստանում և զվարճանում:

Գերտրուդը չպատասխանեց: Նրա տխուր աչքերն ավելի մռայլվեցին, ինչպես ամպամած երկնքից հետո անձրևն է սկսում մաղվել: Լռեց երկար: Իր հոգու մռայլության մեջ սպիտակ վարդերի նման փայլեցին իր արծաթյա մազերով մայրը և կապույտ աչքերով ու ոսկեգույն մազերով իր մանկիկը, որոնք կարող էին անհետ կորչել, եթե ինքը չզոհեր իրեն։

Գերտրուդը դայակին հանձնեց իր կապույտ աչքերով և ոսկեգույն մազերով երեխային ու փոխադրվեց սևեր հագած «բարի» կնոջ «տունը» և սկսեց եռանդուն կերպով հաճախորդ֊ներ ընդունել տոկոսների համար։ Խայտաբղետ էին հաճախորդները, ծեր, կեղտոտ մորուքներով, հարբած, երիտասարդ, չար, դաժան և լկտի։ Հանրատան բոլոր մյուս աղջիկները նախանձեցին նրան, որովհետև հաճախորդները բոլորն էլ Գերտբուդին էին ձգտում, նա ջահել էր, կապույտ աչքերով, ոսկեգույն մազերով, նրա աչքերի անմեղությունը, մարմնի առողջ հոտը մղում էին բոլորին դեպի նրան։ Ամբողջ գիշերը խմում էր, պարում, մարմնի հազար և մեկ գալարումներով զվարճացնում իր տոկոսները վճարող հերոսներին։ Երբ հարբում էր Գերտրուդը և այլևս չէր կարող հաճախորդների թիվը միտը պահել, սևեր հագած «բարերար» կինը ոչ մի տոկոս չէր վճարում նրան։ Գերտբուդն ուրախ էր, որ առատ փող էր հասցնում իր պառավ մորը, որ ապրում էր գյուղի հին տանը՝ ծերունի ֆերմերի հիշատակով, և իր փոքրիկ մանկիկին։ Երբ Գերտրուդը երբեմն ազատվում էր հաճախորդներից, վազում էր տեսնելու իր փոքրիկ մանկիկին։ Նրան տեսնելն ուրախություն էր և աղեխարշ տանջանք, որովհետև զսպում էր իրեն` չհամբուրելու անմեղ մանկիկին, չհամբուրելու, որպեսզի հազար ու մի կեղտոտ բերանների հպած իր շրթները չքսվեին անմեղ մանկիկի մարմնին։

Գերտրուդը հանրատան մեջ դարձավ կեղծավոր, շողոքորթ, նա շպարեց իր գեղջկուհու պայծառ հոգին՝ ինչպես էմալե մի աման։

Երբ Փրկության Բանակի աղջիկները գալիս էին հանրատուն` քրիստոնեության համար սուրբ գիրք, ոսկեզօծ հոգեվոր երգաբան և կրոնական բրոշյուրներ ցրելու, մեկ-մեկ նա առնում էր դրանցից, մի քանի տող կարդում և շպրտում մի կողմ: Մի օր նրա մոտ եկավ մի մարդ, որ կարճ ու սրածայր մորուք ուներ, աճապարում էր, ուզում էր շուտ դուրս գալ։ Երբ Գերտրուդը նրան աոաջարկեց խմել (Գերտրուդը ծախված խմելիքից տոկոս էր ստանում, նա մերժեց։ «Խմելիքի փողը ես քեզ կտամ», ասաց սրածայր մորուքով հաճախորդը։ Գերտրուդն ուրախացավ։ Երբ սրածայր մորուքով մարդու դեմքը կռացավ Գերտրուդի կրծքին, նրա պիջակի տակից կախվեց կաթոլիկ կղերականի սուրբ ոսկե խաչը։ Գերտրուդն ապշեց:

Մի զարմանաք, զավակս, ասաց կաթոլիկ հայրը,– մենք էլ մարդ ենք, բոլորի նման։

Այն ժամանակ Գերտրուդը հասկացավ, թե ինչու նա խմիչքի փողն ուզեց վճարել, միայն թե շուտով հաճոյանալ ու դուրս գալ։

Անցան տարիներ։ Գերտրուդի մայրը մեռավ հին տանը: Նա չցանկացավ գնալ, որպեսզի դիակին չհամբուրի, անաղարտ պահելու համար այն վերջին համբույրը, որ գյուղացի պառավը դրոշմել էր նրա շրթներին։ Քիչ անց` մեռավ Գերտրուդի կապույտ աչքերով և ոսկեգույն մազերով մանկիկը, որ մեծացել էր, բայց հիվանդ էր, դժգույն և նիհար։ Գերտրուդը կորցրեց իր մարմնի բոլոր փառքը, երեսներն ակոսներ պատեցին, ատամները թափան: Երբ նա ցավագին ժպտում էր, բերանի երկու կողքերին դաժան գծեր էին կազմվում, հաճախորդները նվազեցին, տոկոսները ո՛չ առաջվա չափն ունեին և ո՛չ էլ առատությունը։ Հանրատան կինը, այն «բարերար» կինը, որ նրան «փրկել էր» աղքատությունից, առաջարկեց հեռանալ տնից:

- Սրանից հետո հանգիստ ապրելու համար միայն մի միջոց կա, աղջիկս, ասաց հանրատան կինը նրան, դիմիր միսիոներական ընկերության, նրանք քեզ Արևելք կուղարկեն, այնտեղ տիրոջ խոսքը կքարոզես և կապրես երջանիկ։ Հիսուս Քրիստոս քեզ կների, կների նա բոլոր մոլորվածներին, որոնք դարձի են գալիս և երկնքի համար են ծառայում:

23– Վ. Թոթովենց, գիրք 2 Գերտրուդը հիշեց իր հին դիմումը, բայց ուզեց փորձել:

Մի քանի օր հետո` հանրատան երկու ընկերուհիների հետ, մի-մի ոսկեզօծ ս. գիրք և հոգևոր երգարան ձեռքներին` դիմեցին միսիոներական ընկերության` ծառայելու տիրոջ համար:

Գերտրուդն արտակարգ անկեղծությամբ անկետա լցրեց, արցունքոտ աչքերով, մռայլած դեմքով և դողդոջուն ձեռքերով:

Գերտրուդը կորցրել էր իր մարմնի փառքը և հարկավոր էր քրիստոնեության համար:

Ընկերության նախագահությունը քննեց նրանց անկետաները և ուղարկեց Գերտրուդին Չինաստան` տիրոջ խոսքը տարածելու չին կուլիներին, մյուս երկուսին էլ` դեպի Փոքր Ասիայի Հայ-քրիստոնյա մոլորվածներին քրիստոնեության գիրկը դարձնելու նպատակով, առանց ամդրադառնալու իրենց երկրի միլիոնավոր «մոլորվածներին», այն երկրի, որն ունի ամբողջ աշխարհի ոսկու 62 տոկոսը:

1927 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Portrait of Barbara
Portrait of Barbara
Play Online