Vahan Teryan
Ուրվական
Մթնշաղային ժամերին, երբ ես
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսներես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն  
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո...
Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ   մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,  դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն...
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Aram Khachatryan
Sobre Dance
 
      David from Sassoon
        
          Play Online