Vahan Teryan
Ստեղծում Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, ամենին մոռանալ
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
                              Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ  
                              Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
                              Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
                              Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
                              Ամենին մոռանալ. 
Խավարում, ցավերում քարանալ
                              Մեն-միայն...
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
                              Ամենին մոռանա՜լ...
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
                              Հեռանալ...
1908
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music