Vahan Teryan
Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ հեռո՛ւ եմ, չըկա՛մ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան...
Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռու՜ն,
Ունեմ ես թովիչ մի առանձնարան,
Տանջանք է այնտեղ և զոհաբերում
Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան...
Եվ այնտեղ է նա, ոչ այս աշխարհում,
Մաքուր ու պայծառ պատկերը նրա.
Ես տառապանքս բախտ եմ համարում
Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Dreams
Goharik
Play Online