Vahan Teryan
Մեդուզա
Անհուսության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ.
Նա ինձ մոտեցավ քնքուշ, փայփայող սիրո խոսքերով,
Շարժումների մեջ և մութ աչքերում կար մի անծանոթ
Վայելքի խոստում՝ անանց հիացման գաղտնիքով գերող։
Ես հավատացի այն ժպիտներին և այն մեղսական
Փայփայանքները բախտ համարեցի իմ մենության մեջ.
Շուրջըս գիշեր էր, մռայլ էր շուրջըս իմ հոգու նըման
Եվ նա էր շողում երազի նըման խավարում անվերջ…
Խենթ հիացումով արբեցի նրա տանջող գգվանքում,
Եվ գիրկը նրա թվաց ինձ եդեմ, մեղքը սրբազան…
Օ՜, դառը գիշեր, տանջանք ու թախիծ. իր արնոտ գրկում
Փայփայում էր ինձ և հևհևում էր երկդեմ Մեդուզան։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Symphonic Images
The Betrothal II
Play Online