Vahan Teryan
Կույր լինելու ցանկություն
Ես գիտեմ հիմա.  ամենքի նըման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։
Ես էի լցրել տխրությամբ սիրուն
Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,
Լուսավառել իմ ըղձերի հեռուն
Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։
Ու գիտեմ հիմա.  մի սովորական
Աղջիկ էիր դու, նըման ամենքին. 
Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ,
Որ կույր ու անգետ լինեի կրկին։
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music