Vahan Teryan
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...
1904
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Spartacus - Adagio
The model - 2
Play Online