Vahan Teryan
Իմ երգերին
Մարդոց երկրում անտարբեր,
Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ
Կընդունե ձեզ գգվանքով,
Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր…
Այս օրերում ապական,
Կյանքի անարգ խնջույքում  
Ո՞վ կըգգվե կուսական
Ձեր թախիծը իր հոգում։
Ո՞վ վշտաբեկ ու տրտում
Կարձագանքե ձեր խոսքին, 
Ձեր նվագը ցավագին
Ո՞վ կըպահե իր սրտում…
Ո՞ւմ համար եք դուք հնչում,
Մեղեդիներ սգավոր, 
Արդյոք ո՞վ կա հեռավոր,
Որ ձեր ցավով է տանջվում…
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          George Gurdjieff
Rare Remarkable
 
      Battle at sunset with the god of Maize
        
          Play Online