Vahan Teryan
Հուշեր
Մենակության մեջ, գիշերում անքուն,
Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղեն, ծփուն  
Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծ...
Հիշում եմ նորից օրերըս մեռած,
Տխրություններըս անուշ ու անբիծ
Եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքեր, ակնարկներ անձայն,
Մի լուսե պատկեր  ցնորք աղջկա,
Այն ամենը, որ երազ էր միայն,
Այն ամենը, որ չըկա՜ր ու չըկա՜...
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Alexander Spendiaryan
Almast - Persian March
 
      Armenia
        
          Play Online