Vahan Teryan
Երկու ուրվական
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,  ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար.  
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք   ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…
 
                
                Like
         Save
         Want to read
    
Be the first who will comment on this
Yatuk Music
          Arno Babajanyan
Nocturne
 
      Love. Fairy tale
        
          Play Online