Vahan Teryan
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի...
Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կվախճանեն,
Վերջին հույսերդ կըդավաճանեն,
Դու որոնածըդ բնավ չես գտնի...
Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս.
Ո՛չ, կարձագանքվի, բնավ չես գտնի...
1907
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Waltz
Saint Malo
Play Online