Sipil
Խունկը
Խունկը կը ծըխի խորանին առջին
Բուրվառին մեղմիկ ճոճումովն արծաթ,
Մուխի վարանք մը պըլլըված խաչին՝
Մըշուշով կ՝օծե սուրբերուն ճակատ։
Պաղատանքներու սարսուռներ երկայն
Կամարներուն տակ կը մարին տակավ,
Մոմերու տըժգույն բոցերը լալկան
Քըթթող աչքերով կը հևան կարգավ։
Սուրբ սյուներուն մոտ դողով կ՝երերա,
Սիրտ մը փաթթըված ըստերով համակ
Ծունկի պես լըռին հըրայքով կ՝եռա։
Խունկը իր ցընդի բուրվառին ծոցեն
Ու եթերն ի վեր կ՝ելլե խոյանքով,
Նյութ էր, բույր կըլլա լափվելով բոցեն
Իր կյանքը ցողված լույսի երանգով։
Հեք կնոջ սիրտն ալ, որ հոն կը մըխա,
Պիտի չազատի իր պտտյանեն կուռ,
Մինչև որ հալի, լուծվի, տարրանա
Լափվելով բոցեն տենչերուն մաքուր։
1901
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
Samaria
Still LIfe
Play Online