Sayat Nova

Յար, քիզ իսկի զավալ չըլի

էս էլ Գիբա ու յինգիդունիայի հանգում. Արութինի ասած,

Յար քիզ իսկի զավալ չըլի՝ քու դուշմընին շառ բաց արած.
Հուտըդ աշխարըս բըռնիլ է՝ բալասանի ծառ բաց արած.
Թըխտիրըդ օսկե վարաղով Ասմավուր իս՝ ճառ բաց արած.
Տեսնողը շարքը չի գիդի, Լուսնաստըղ պայծառ բաց արած։

Ամեն մարթ չի կարա մըտնի՝ էշխիդ ջուրը յիդ է, զա՛լում.
Մըտնում է յարսուն կարմուջը, չասիս թե մե գիդ է, զա՛լում.
Ունքիրըդ սալիդ սադաղ է, թերթերուկըդ նիտ է, զա՛լում,
Մըտնողը էլ չի դուս էհա, դուռ, մահու պատճառ, բաց արած։

Բարակ մեճկըդ ղարղուղամիշ, էրեսըդ թայգուլի նըման.
Օրը յարսուն ռանգ կու փոխիս, վունց մեկը չէ տուլի նըման.
Յիփ խաղում իս՝ վառվըռում իս օցի բերնի հուլի նըման.
Մութը տիղը լուս իս տալի առանց կըրակ՝ վառ բաց արած։

Բարովին բարով չի՚ս տալի՝ թաքավուր սայամի պես.
Ձեոնիրըդ սիպտակ մաքաղաթ, լիզուդ օսկե ղալամի պես,
Զար ու զարբաբե դըրոշա՛ ման իս գալի ալամի պես.
Տեսնողը էնպես կիմանա՝ շահ իս գալի, ջառ բաց արած:

Յա՛ր, քիզանից հիռանալըս մեռնելուս վըրա դըժար ա.
Լիզուդ քաղցըր, խոսկըդ քաղցըր, ակըռքնիրըդ անգին քար ա.
Յիրիք քսան ու տասը խալը էրեսիդ բոլորքը շար ա.
Վունց օր Սայաթ Նովու լիզուն յոթանասուն բառ բաց արած:

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song