Sayat Nova
Շատ մարթ կոսե
էսպես վարսաղ, Արութինի ասած, մե սիրունի վրա։
Շատ մարթ կոսե՝ յիս յարեմեն հասրաթ իմ՝
Լեյլի֊Մեջլումն էլ չէ էլի է՛ս հալով.
Մարթ պիտի համաշա բերանըդ տընդղե՝
Խոսկ իս ասում առակավուր-մասալով։
Լիզուդ քաղցըր ունիս՝ շաքար ու շարթին.
Մազիրըդ ռեհան է՝ փաթըթած վարթին.
Քի զարթարած տեսնիմ յիդ ծաղկազարթին՝
Հաքիլ ըլիս զար զարբաբը՝ խաս ալով։
Յա՛ ինձի կորցըրեք, յա՛ մե բան արեք,
Խփեցեք մե տիղըս, մե նշան արեք,
Թեգուզ էստու համա քարասպան արեք՝
Չի՛մ կըշտանում գոզալի հիդ խոսալով։
Աջաբ վո՚ւնց դիմանամ յիս էս չափ դար՚ին,
Աճկեմես արտասունք՛ դուս գու քա արին,
Օրըն իր շաբաթով կարոտ իմ յարին,
Վունց օր ղարիբ բըլբուլ՝ վարթին տիսալով։
Խիլքըս տարավ՝ ջադուքարին չի՛մ տեսի.
Բեմուրվաթին, բեիղրարին, չի՛մ տեսի.
Սայաթ Նովեն ասաց՝ յարին չի՛մ տեսի.
Ման իմ գալի արտատոնքըս հուսալով։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Masquerade - Romance
Meline
Play Online