Sayat Nova

Ինձ սիրեցիր, էշխը նըգար

Ղազալի. Էսպես Արութինն ու իր սիրեկանը որ խոսել են՝ Էն Է, սիրեկանը Էս ասել Է ուղղակի Սայաթ Նովայի Էրեսին, Էսպես ասել Է մեկ հավատարիմ յարը մյուս Էրեսին Սայաթ Նովեն.

Ինձ սիրեցիր, Էշխը նընգար, խաղի դավթար իմ քիզ ամա.
Մի՛ քաղի փըշի ծաղիկը՝ վարթ, սուսանբար իմ քիզ ամա.
Չիմ թողնի արեգագումը՝ բաղչի սաջուր իմ քեզ ամա.
Յիս քու մահը վո՞ւնց կա խընդրիմ՝ նուղլ ու շաքար իմ քիզ ամա.

Էլ քու բաղին մըտիկ արա, ուրիշ բաղեն վարթ չին տա քիզ.
Աղ ու հացը մի՛ դեն գըցի, շափթենը մեկ մըտիկ տու միզ,
Թեգուզ աշխարհըս պըտուտ գաս՝ չիս տեսնի ինձի պես ա՛զիզ.
Թաք ուրիշ գոզալ չը սիրիս՝ իղրարով յար իմ քիզ ամա։

Թակ յիս մորես չէի ծընի, վա՛յ էն օրին՝ յիս քիզ տեհա.
Դուն բլբուլ իս, յիս կարմիր վարթ, չասիս, թե՝ վարթը ջալգ կեհա.
Մե փաքըր էտենց դիմացի, շուտով Հընդստան մի՛ էհա.
Անգորձիլ, անխարջ ու քըրիհ՝ մանդիլի զար իմ քիզ ամա։

Աստվաձ վըկա, ղիմիշ արած գըլուխըս քիզ մատաղ ըլի.
Յի՚կ քիզիդ սիրով դամ անիմ, օվ գուզե բեդամաղ ըլի.
Յիս քու խոսկեն չիմ անց կենա, թաք քու դամաղը չաղ ըլի.
Թեգուզ անմահութին ուզիս, սիրով կու ճարիմ քիզ ամա։

Քու դարդըն ինձի պառվեցուց ո՞ւմըն ասիմ, Սա՚յաթ Նովա.
Մի՛ գըցի ձեռնեմեն ձեռը՝ օսկե թաս իմ, Սա՚յաթ Նովա.
Փռանգըստանու միչեն ելած՝ զար ատլաս իմ, Սա՚յաթ Նովա.
Ծալե դավթարըդ, ղութին դի՛, ռանգ ու ռուքար իմ քիզ ամա։

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

A young woman in yellow
A young woman in yellow
Play Online