Sayat Nova

Ինչ կոնիմ հեքիմը

Էսպես Շիրվանի հանգում, որ ասում են Յոլարումզդան։ էսպես Արութինն ու իր սիրեկանը որ խոսել են, էն է։

Ինչ կոնիմ հեքիմը, ի՜նչ կոնիմ ջարեն,
Քու տըվածը ուրիշ դիղ է, ուրիշ դիղ։
էրում է մըհլամը, չէ լավնում յարեն.
Քու տըվածը ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ։

Ասաց թե՝ հիռա՚ցի գըլխ՚ե՚մես, գընա.
Քու ասածը ուրիշ տիղ է, ո՚ւրիշ տիղ.
էտ քու արարմունքսը քիզի չի մընա,
Քու ասածը ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ամա՛ն, ո՛ւրիշ տիղ։

Ասի թե՝ էշխեմեդ չիմ հանքչում տանըս,
Ձեռնիրըս թըլացավ՝ չէ շինում բանըս,
էրվեցավ ջիգարըս, մաշվեցավ ջանըս,
Քու տըվածը ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ։

Ասաց՝ իմ դիղեմեն քիզ չը կա չարա,
Գընա՛, թե խիլք ունիս՝ գլխիդ ճար արա,
Թե չէ՝ անիլ կու տամ քիզ փարա-փարա.
Քու ասածը ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ։

Յիս բըլբուլ իմ, վարթըս մընաց խարումը.
Կըրակ դըրիր սըրտիս խուցի յարումը.
Վո՚ւնց գըրանքումը կա, վո՚ւնց դավթարումը,
Քու տըվածը ուրիշ դիդ է, ո՛ւրիշ դիղ։

Ասաց թե՝ քի զարար շինեցիր շահ՚ըդ.
Կըտրեցիր ադաբըդ, կըտրեցիր ահըդ.
Մի՛ վիթի արունըդ, մի՛ շանց տա մահըդ.
Քու ասածը ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ։

Ասի թե՝ մազիրդ սիրմա սիմ իս անում,
Հենց գիդիս՝ չիմ գիդի, յա՛ր, չիմ իմանում.
Սերըդ ինձ մահ դառավ՝ է՛լ չիմ դիմանում,
Քու տըվածը ուրիշ դիղ է, ո՛ւր՛իշ դիղ։

Թաքավուրի թագի լայիղ քարըն իմ,
Շիրինի պես Փահրադի դիդարըն իմ,
Յիս է՛ն գըլխեն Սայաթ Նովու յարըն իմ,
Քու ասածը ուրիշ տիղ է, ուրիշ տիղ։

Հիդըս խոսի, մի՛ կենա խըռովի պես.
Տալղա տըվիր, գեմիս տարար, ծովի պես.
Կու մեռնիմ, չի՚ս տեսնի Սայաթ Նովի պես.
Քու տըվածը ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ամա՜ն, ո՛ւրիշ դիղ։

Be the first who will comment on this
Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon

Summer day
Summer day
Play Online