Raphael Patkanyan

Հույս

Թո՛ղ փըչե քամին պաղ-պաղ, երեսիս,
Վերեն ամպերեն սաստիկ ձյուն թո՛ղ գա,
Որքան որ կուզե` թող փըչե Հյուսիս,
Հուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ գա։

Թուխպը թող պատե երկինքը պայծառ,
Թանձըր մառախուղ երկիր թո՛ղ փակե,
Տարերք աշխարհիս խառնըվին իրար,
Հուսով եմ, վաղ-ուշ, արև պիտ ծագե։

Թո՛ղ գա փորձություն, թո՛ղ գա հալածանք,
Խավա՛ր թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չեն հային տառապանք`
Միայն․․․ չի հատներ խըղճուկի հույսը։

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams