Raphael Patkanyan

Բարոյավեպ

«Զի ուր գանձք ձեր են՝ անդ և սիրտք ձեր եղիցին»։

Ավետարան

Գըծուծ հարուստ, վաճառական մեծատուն,
Քաղցած, ծարավ նստավ մինչև օր մահուն.
Հիվանդ ընկավ, վայ սիրտ, վայ սիրտ կանչելով՝
Հոգին տվեց, էլի վայ սիրտ կըրկնելով։

Կին ու որդիք անմըխիթար են սըգում
Թե ինչի՞ նա վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ էր կանչում.
Բըժիշկ բերին, որ ճանաչե՝ թե ի՞նչ էր,
Որ նորա սիրտ այնպես սաստիկ տանջում էր։

Բըժիշկը ճեղքեր նորա փորը, ու տեսան,

Որ մեռելի սիրտը չըկա... Նայեցան...
«Մի՜թե սա սիրտ բընավ չուներ փորումը,
Երբեք սիրտը ցաված չէ՞ր յուր օրումը»։

Գիտնոց մեկը ասաց. «Զուր տեղը մի՛ հոգաք,
Նորա սիրտը թե ո՜ւր է, շուտ կիմանաք.

Բացե՛ք արկղը, ուր որ նորա արծաթն է»...
Բացին, տեսան, որ արծաթի մեջ սիրտն է...

Մի՛ զարմանաք, տերունական սուտ չէ բան.
Սիրտը անդ է, ուր որ գանձուց մթերք կան։

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

The Virgin on the throne
The Virgin on the throne
Play Online