Raphael Patkanyan

Ամիրա

Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց․

Քանի որ բաներն այս ճամփով կերթան
Մարդ չի գըտնվիլ ճարպիկ քեզ նըման,
Որ ջուրը կրակին հետ միավորեր,
Ու հըմուտ ձեռքով աշխարհըս վարեր․․․
Քանի որ բաներն այս ճամփով կերթան,
Դու միակ տեր ես աշխարհիս վըրան,
Մարդիկ շըվարած, այլայլած բնավին,
Քեզանից հեռի` փըրկություն չունին։
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

Չի՛ դադրիլ մարդոց քու գովասանքը,
Օրեօր կաճի քու փառք-պարծանքը,
Աստղեր ու խաչեր ու շըքանըշան
Չեն տեղավորիլ քու կըրծքի վըրան․․․
Կըփարթամանաս տափով ու հողով,
Մեծ-մեծ տըներով, գանձով ու փողով․
Որդիքըդ կլինին մի-մի մեծատուն,
Կուտաս դու նոցա պանծալի անուն։
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

Մարդահաճները, սողունի նըման,
Փորաքարշ կուգան քեզի հանդիման,
Օտարի կեղծի, սըտախոս լեզուն
Մըտքեդ կըհանե խեղճ հայի անուն․
Փառաց ու պատվի այսքան ծուխ-բուրկեն
Քու պայծառ միտքը, ավա՛ղ, կըփակեն։:
Կըմոլորեցնե քեզ անցուկ փառքը,
Կը մոռացնե քու սըրբազան պարտքը։
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

Կանցնի ժամանակ` օր, ամիս, տարի,
Ճըրագի նըման կյանքըդ կըմարի,
Քու անշունչ մարմնուն կուտան շուք վերջին,
Սուտ լացով հողին կավանդեն զիճին․․․
Գուցե բարեկամք մի քանի անգամ
Իրանց մեջ հիշեն քեզի կես-բերան․
Բայց, ավա՜ղ հինգ-տաս տարի դեռ չանցած,
Հազիվ կը հիշվի անունըդ գոված։
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

Բայց բախտը ավել էր մեզ խոստացել,
Պանծալի անունդ քու անմահացնել,
Երջանիկ վիճակ` սպասած դարերով,
Տալ խեղճ հայ ազգին քու հուժկու ձեռով․․․
Եվ որքա՜ն-որքա՜ն հայերըս և դո՛ւ
Պիտի կարմըրինք միշտ «առ ամոթու»։

Be the first who will comment on this
Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Alexander and Anahit Topchyan, 1972
Alexander and Anahit Topchyan, 1972
Play Online