Norayr Manvelyan
Սոնետ
Եկար - անհույս գիշեր էր մութ,
Դիպար պրկված լարին սրտիս,
Արդյո՞ք պիտի պարենք անգութ
Ու բութ մարմնով, օ ոչ, հոգի’ս –
Սիրում եմ քեզ ամբողջ գոյով,
Միայն շուրթով, աչքով չէ, ո՜չ...
Տեսնում եմ քեզ սպիտակ զգեստով`
Վարսեր հարուստ, հյուրեր անկոչ։
Վազում ենք մենք արագ ու լուռ
Ներկան մանկան պես շոյելով,
Չունենք էլ վախ, թախիծ, սարսուռ,
Շնչում ենք պարզ` լի թոքերով։
Ու թե անգամ կյանքն սպառվի,
Ապրել ես թե` մի’ փոշմանի։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars
The Queen
Play Online