Narek Sargsyan

Տանգո արարչի հետ

Տանգո արարչի հետ

Ուշ երեկո է, և ես մենակ եմ,

Փակում եմ աչքերս, տեսնում եմ քեզ:

Ժպտում ես, ու քո մեջ տեսնում եմ

Անհուն սեր, նվիրվածություն, բարություն,

Տեսնում եմ անսահման հոգատարություն

ու կարեկցանք։

Ժպտալով՝ դու կանչում ես ինձ քեզ մոտ,

Սրտի թրթիռով մոտենում եմ քեզ,

Ու միասին պարում ենք մեր

տիեզերական տանգոն։

Մեր շարժումները ներդաշնակ են

Ինչպես երկիր մոլորակի ռիթմերը,

Մեր էմոցիաները՝ կրքոտ

ինչպես սիրահար զույգերինը։

Ասա՛ ինձ, թե ո՛վ եմ իրականում ես,

Ու՞ր են ինձ տանում կյանքիս

իրադարձությունները,

Ցու՛յց տուր ինձ ճշմարիտ ճանապարհը։

Դու միշտ իմ սրտում ես եղել,

Թեև այսքան ժամանակ ես դա

չեմ նկատել։

Դու միշտ փորձել ես ինձ հուշել

աստվածայինը,

Բայց լարվածությունը, վախերն ու

սթրեսները

Խլացրել էին քո ձայնը։

Այժմ մենք միասին ենք

Ու պարում ենք մեր տիեզերական

տանգոն։

Խնդրում եմ, ցույց տուր ինձ քո հրաշքները

Տար ինձ այնտեղ,

Ուր գտնվում է մարդկության անսահման

սիրո ու բարության օվկիանոսը,

Շշնջա ականջիս, որ հրաշքները

Իմ առօրյա կյանքի անբաժանելի մասնիկն են

Որոնք ես պետք է սկսեմ նկատել։

Թող որ միանամ քո աստվածային էությանը

Թող որ մոգական այս տանգոն երբեք չավարտվի․․․․

Ու մենք պարում ենք, մենք միասին ենք

Դու իմ սրտում ես, իսկ ես՝ քո

Թող որ մեր տանգոյի երաժշտության հնչյունները

Սփռվեն աշխարհի բոլոր ծայրերում՝

Համբուրելով բոլոր մարդկանց ունկերը,

Ջերմացնելով նրանց սրտերը։

ԵՎ ես պարում եմ քո շարժումներին համընթաց,

Ու միասին ստեղծում ենք մի նոր իրականություն,

Մի նոր երկիր, մի նոր կյանք։

©Նարեկ Սարգսյան

30.09.2017թ Մեղրի

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Fish dream, 2023
Fish dream, 2023
Play Online

Support us! Buy our art based products from online shop