Narek Sargsyan
Նա
Իմ միտքը` որպես մի հրաշագործ նկարիչ,
Իմ սրտում ու հոգում վրձնել է
Նրա հեքիաթային չքնաղ պատկերը:
Աչքերս, ալեհավաք դարձած,
Փորձում են ամենուր գտնել նրան,
Բայց նա չկա:
Իմ բյուրեղացած երազանքերի Մ
արմնացումն ու լույսն է նա,
Բայց նրան գտնել չեմ կարողանում,
Կարծես միտքս ու երևակայությունս
Ինձ համար տառապանքի աղբյուր են ստեղծել:
Նրա պատկերը դրոշմված է սրտիս մեջ
Ու նվիրական իմ անուրջներում, Նա և’ կա, և’ չկա,
Ե’վ իրական է, և’ մտացածին:
Իրական է նրանով, որ նրան
Արարել է իմ միտքը,
Անիրական` նրանով, որ իրական կյանքում
Նրան երբևէ չեմ տեսել:
Միևնույն է, ես արդեն երջանիկ եմ,
Երջանիկ եմ, որ իմ միտքը արարել է
Նրա պես աստվածային էակին`
Դառնալով արարիչ:
Հավերժ շնորհակալ եմ նրան,
Չէ± որ հենց նրա շնորհիվ,
Կարողացա իմ մեջ բացել ու տեսնել Աստվածայինը:
Մեղրի, 2017 թ մարտի 7
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Cello Concerto-Rhapsody
My queen: 2011
Play Online