Nar-Dos

Տապանագիր մանկան

Ննջի՛ր, մանկիկ դու անբիծ,
Ննջի՛ր, անմեղ դու տատրակ.
Ինչո՞ւ ի զուր դու կյանքի
Պիտ’ խմեիր դառ բաժակ...
Խաղաղության է տիրում
Այդտեղ փոքրիկ շիրմիդ մեջ.
Այդտեղ չըկան բանտ, շղթա,
Վիշտ, հեծեծանք, հոգս անվերջ...

28 դեկտեմբ. 1885.

Be the first who will comment on this
Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

Rural life
Rural life
Play Online