Hovhannes Tumanyan
Հուսահատությունը տիրել է կյանքին...
Հուսահատությունը տիրել է կյանքին.
Մարդիկ տխրությամբ տանջվում են ահա,
Իսկ ոգևորողն այս ծանր ժամին
Լռել է արդեն, և հիվանդ է նա։
Անզգա մարդիկ, ձեր կրծքից այդպես
Ոգևորությունը շո՞ւտ է հեռանում.
Ինչո՞ւ չեք հիշում այն մարդուն, որ ձեզ
Ձեր տղմոտ կյանքից երկինք էր տանում.
Քարասիրտ մարդիկ, այսօրվան համար
Էլ ձեր աչքերում արցունքներ չըկա՞ն,
Մի՞թե բոլորը քամել են իսպառ
«Անբախտ Համլետը», «Խելագար արքան»...
Այն արտասո՞ւքը, սե՞րը, հրճվա՞նքը...
Մի՞թե ձեր սրտում բոլորը մեռան,
Մի՞թե չեք սիրում բեմի պարծանքը,
Օ՜, նա հիվանդ է, հիշեցեք նրան։
1891
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
George Gurdjieff
The Resurrection Of Christ
Singulart
Play Online