Gor Matevosyan
Դեմ եմ կարգերին բոլոր հնացած...
Դեմ եմ կարգերին բոլոր հնացած,
Ինձ համար չկա կարծրատիպ-տաբու,
Չեք տեսնի երբեք դուք ինձ հնազանդ,
Չեմ թողնի՝ եղծեք երազն իմ կապույտ։
Հեռացե՛ք ինձնից, կու՛յր ավանդապաշտ,
Ամոթին զոհված խղճալի՛ մարդիկ,
Ադաթները ձեզ որպես խուլ տապան
Թող կուլ տան անվերջ օրերում արդի։
Այս դարում շվայտ ու ցանկագրգիռ
Պիտի խեղդվի ամեն փտած բարք,
Ամեհի կիրքը պիտ թնդա կրկին
Իր ցասմաշառաչ ճարճատյունով բարկ։
23.01.2024
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Nocturne
Struggle: Clothes. 1990
Play Online