Gevorg Emin

Կրկին նույն փայլն է

Կրկին նույն փայլն է,
Նույն սև թավիշը,
Բայց արդեն ա՜յլ ես,
Արդեն ուրիշ ես.
Այնպես փոխվա՜ծ ես,
Այնքան օտար ես.
Կարծես անցածը
Ամբողջ մի դար է:

Մի՞թե այս ձեռքն է,
Որ ես շոյել եմ,
Մի՞թե այս երգն է,
Որ ինձ թովել է.
Մի՞թե աղոտած
Այս աչքե՛րն են… պիղծ,
Իրենք քուն մտած,
Զրկե՜լ ինձ քնից…

Կրկին նույն փայլն է,
Նույն սև թավիշը,
Իրա՞վ դու ա՜յլ ես,
Իրո՞ք ուրիշ ես,
Թե՞ նույն հրա՜շքն ես,
Բայց կյանքն ուրիշ է,-
Դավում է ա՛չքը,
Խաբում է հո՛ւշը…

Be the first who will comment on this
Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

The girl and the moon
The girl and the moon
Play Online