Gevorg Emin

Կյանքում հաճախ է այդպես պատահում

Կյանքում հաճա~խ է այդպես պատահում._
Ինչքա~ն կանայք կան այս լայն աշխարհում,
Որ քո կողքի~ն են,
ձեր նու՛յն քաղաքում.
Հաճախ նու՛յն մայթում
Կամ նու՛յն տան բակում,
Բայց…
Այնքա~ն գիտես դու նրանց մասին,
Ինչքան որ Սի՛սը … Մասիսի՛ մասին…


Այո՛, հաճա~խ է այդպես պատահում._
Բայց մի գիշեր է լինում աշխարհում,
Որ, երբ նայում ես մեկի աչքերին,
Սիրո կարոտից ճաքաց շուրթեին,
Բռնում ես մեկի ձեռքը տագնապով.
Շոյու~մ այդ ձեռքը մատներիդ տապով,
Մի վայրկյանի մեջ,
կամ ակընթարթում,
Նրա ողջ կյա~նքն ես գրքի պես կարդում…

Եվ հեռու~- հեռու~ մի գյուղ, կամ քաղաք,
Լեռնային գետի մի խե~նթ աղաղակ,
Մի տուն` մոլորվա~ծ օտար քաղաքում,
Մի ծառ` խոնարհված անծանոթ մայթում.
Այնպե~ս են հանկարծ հարազատ դառնում,
Որ… զարմանու~մ ես
ու չե~ս հասկանում,
Թե մինչև այսօր
Դու առանց դրա
Ինչպե~ս ես ապրել այս փուչ աշխարհում…
…Ափսո՛ս, որ… քի~չ է այդպես պատահում:

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Still life of flower
Still life of flower
Play Online