Avetik Isahakyan

Վառ երկինքը լուռ գիշերով

Վառ երկինքը լուռ գիշերով
Երկրի կուրծքը համբուրեց.
Աստղ-աչերը լցվան սիրով,
Օվկիանոսը խոր երգեց:

Ու՞ր է փախչում հոգիս անհուն
Այս աշխարհի իրերից.
Եվ իրերի անդրաշխարհում
Ի՞նչ է պտրում, տենչում նա:
Միայն ես էի հասկանում ինձ,
Եվ ես էլ ինձ չհասկացա:

1902

Կարս

Be the first who will comment on this
Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

Armenia, 1959
Armenia, 1959
Play Online