Avetik Isahakyan

Սիամանթոյին, 1914թ․, ապրիլի 21, Քեռլին

Սիրելի Սիամանթո.
Վաղուց է, կուզեի քեզ երկարորեն գրել, բայց գլուխս շատ զբաղված էր և օրեցօր կգցեի. Անշուշտ, վիրավորված չես լինիր, թեև իրավունք ունիս:
Շատ զբաղված եմ, սիրելիս. – հազիվ բնակարան վարձեցի, կահավորել, ընկնել այս ու այն կողմ, և խմբագրական գործերը. - ուղղակի հոգնած եմ:
Ամենից առաջ, խնդրում եմ, քանի այդտեղ ես, մի բանաստեղծություն ուղարկիր, ոչ այս համարի համար, այլ երկրորդ համարի, որ լույս պիտի տեսնի հունիսին: Առաջին թվի համար չէ, քանի որ գերմաներեն աոաջին թվի մեջ թարգմանորեն դնելու ենք բո «Հայրենի աղբյուրը»։ Ուրեմն, ժամանակ ունիս գրելու։
բ. Խնդրում եմ անհապաղ ուղարկես օր. Մաննիկի հասցեն, մեկ, որ պիտի նյութ խնդրեմ նրանից, երկրորդ, որ քանի Բեպին եմ, ոչ մի լուր չունեմ. նամակ գրեմ, քեֆն հարցնեմ:
գ. Ուղարկիր նույնպես Ռ. Սևակի հասցեն (Ռ. Չիլինգարյան, Լոզան, դոկտոր), նյութ եմ խնդրելու, նույնպես:
Դուն ի՞նչ վիճակի մեջ ես. սկսեցի՞ր Սիմեոնի մասին գրելիքդ գրել. իսկ Մաննիկի հետ ինչ հոգեկան աստիճանի վրա ես. նամակներ կգրե՞, հա՞շտ եք, ի՞նչ կա. ինչպե՞ս Է նրա առողջությունը, դուն ե՞րբ ես Փարիզ գնալու, կամ ե՞րբ ես Պոլիս գնալու:
Տնտեսական վիճակդ ինչպե՞ս Է:
Լիպարիտը հազիվ մի քա՛նի օրինակ Է ծախել «Սուրբ ՄեսրոբԷն». կաշխատեմ ես էլ ծախել։
Ուրիշ ինչպե՞ս է անցնում ժամանակդ: Երևի հիմա այդտեղ կատարյալ գարուն է, և շրջելու - մանգալու կերթաք միշտ. ես դեռ քաղաքից ոտքս դուրս չեմ դրել, և նույնիսկ քաղաքը չեմ տեսել. իմ գործը չէր բնավ պաշտոն, գործ ստանձնելը, բայց անգործ մնալ էլ չի լինիր. երեխա ունեմ, միջոցներ շա՜տ են հարկավոր:
Խնդրում եմ շուտով պատասխանես. Գարոյի, Նեվրուզի մասին. ի՞նչ կընեն. հաճա՞խ կլինիս տիկ. Թումաևի մոտ. ի՛նչ կընե տ. Անտոնը:
Երեխաս անունս տալի՞ս է, թե՞ մոռացել է:
Ջերմ բարևներս հաղորդիր տ. Անտոնին, տիկ. Թումաևային, Գարոյին, Նեվրուզին և ուրիշներին։

Համբույրներով,
քո՝ Ավետիք
<Հ. Գ.> Պարզ գրիր Մաննիկի և Սևակի հասցեները: Իմ հասցեն գիտես, կամ կնոջս մոտից վերցրու:

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

Sardarapat.  the right part of the series of pictures
Sardarapat. the right part of the series of pictures
Play Online