Avetik Isahakyan

Շուշանիկ Մատակյանին, 1893թ․, մարտի 28, Էջմիածին

Սիրելի՛ քույրիկ.
Ի՞նչ գրեմ - արցունք, տանջանք, վիշտ, հեծծանք... Թառամեցան ծաղիկները, հանգան կայծեր՛ը, ձմեռն եկավ, բուք-բորան, մառախուղ, մոայլ, անապատ, անապա՛տ առանց օազիսի, ու՞ր Է երկինքը, սատղեոը, ծիածանը, արշալույսը. ո՞ւր է, ո՞ւր է անդրանիկ սերը, սերը պղատոնակա՛ն, մաքո՛ւր, անարա՛տ, կուսակա՛ն... Ու՞ր է, ո՞ւր... Ես լալիս եմ, Էս տանջվում.
Я вновь один, и вновь кругом
Все та же ночь и мрак унылый
И я в раздумье
Стою хад свежею могилой
Чего мне ждать, к чему мне жить,
К чему бороться и трудиться:
Мне большо некого любить,
Мне больше некому молиться!..
Այո՛, քույրի՛կ, այո՛, ես էլ ո՛չ ոքին չեմ սիրում, ո՚չ համար Էլ չեմ աղոթում...
Սակայն, ով գիտե, կարո՚ղ էի երևակայել, որ այն, այն ծաղիկը. որի բուրմունքից արբեցած ես տարում էի, թառամում է. ո՛չ, ո՛չ, չէի կարող, միթե կաոո՞ղ էի, միթե կարո՞ղ էի չսիրել «նորան»։
Երբ ես հուսահատ, երբ ես մռայլ, երբ ես հիսաթափված դիմում էի դեպի կորուստ, ո՞վ ինձ ձեռք տվեց, ո՛վ ինձ մխիթարեց, ո՛վ ինձ քաջալերեց, ո՛վ ինձ հույսեր խոստացավ, «նա՛», «նա՛»։
Երբ ես հոգնած կյանքից, երբ ես զզված գոյության անմիտ կովից, երբ ես մեռցրել էի հավատս թե դեպի մարդը և աշխարհը, ո՞վ ինձ նոր աշխարհ տվեց, ո՞վ ինձ իդեսղներ տվեց, ո՛վ երկինքն ու երկիրը սրտումս իջեցրեց, «նա՛», «նա՛»...
Երբ կյանքը իմ աչքում դատարկություն էր, խաղալիք էր, երբ աշխարհը կրքերի ե զվարճությունների օրորոց էր, եոբ աշխարհը ճահիճ էո, մարդիկ՝ գորտեր, ո՞վ ինձ ոգևորեց գիտության անվամբ. «նա՛», «նա՛»...
«Նա», «նա», «նա»՝ իմ փրկիչս էր...
0՜, «նա» այժմ, «նա» այժմ տանջվում է, դեո արև չտեսած գոլորշիանում է...
0՜, «նրա» օրերը, երկնային օրերը համրած են։
Ձմեռն եկավ՝ «նա» ծածկվում է, «նա» թաքչում է...
Եվ ես օրհնում եմ «նորան»...
Բայց ես, ես ի՞նչ անեմ, ես աաոել եմ ուզում, աարե՜լ. ապրել, ինչո՞ւ՝ չգիտեմ...
Ես չեմ ուզում այսպես կորչել, ոչնչանալ, աարել եմ ուզում հանուն գիտության, գիտության, միա՛յն գիտության համար ապրել, և իմ կյանքը գիտության համար նվիրել. ես գիտության, անմա՛հ գիտության զինվոր եմ ուզում լինել...
Այսուհետ սիրո ո՛չ շող ու ցող, ո՛չ բույր ու թույր...
Խաբուսիկ աշխարհ, խորամանկ դիմակ...
Ա՜խ, եթե ես կարողանայի աղոթել աստծուն, հավատալ աստծուն՝ երջանիկ կլինեի...
Եվ մի՜թե կա երջանկություն աշխարհի մեջ. ո՛չ, ո՛չ, նա ինքնախաբեություն, ինքնամոռացություն, եսականություն է... Ա՜խ, ես թշվառ եմ, ես ապերջանիկ, չկարեկցեք ինձ վերա. ես փոքրոգի չեմ, ես հաղթված չեմ կյանքի կովից։ Չկարեցե՛ք
Իմ վիշտը, իմ վերքը, իմ երգը թո՛ղ ձեզ չգրավե, թո՛ղ ձեզանից ևս արցունք չքամե... Մի՞թե ձեր վարդերը կարող էն –պսակ լինել ՛ի՛նձ. ,չեմ կամենում.. չե՛մ, չե՛մ...
Իմ արցունքները կարող են ինձ համար բուսցնել «նորա» նվիրական շիրմից փշեր և մամուռ, և այդ ինձ բավական է որպես պսակ, որպես հաղթանակ...
Դո՛ւք ուրախացեք, ղո՚ւք ապրեցեք, դո՛ւք սպասեցեք դարձյալ, կյանքը ղեո ժպիտ է տալիս է ձեզ համար, իսկ ինձ` ո՛չ...
«Նա» ձեզ համար մեռնում է, բայց ինձ համար՝ ո՛չ. «նա» միշտ կենդանի կմնա և՛ իմ սրտում, և՛ իմ երգերում, և՛ իմ աղոթքներում՝ ավելի մաքո՛ւր, ավելի սո՛ւրբ... իսկ գաղտնի տանջանքով ավելի շուտ կհասնեմ կյանքի նպատակին՝ գերեզմանին, քան թե ղուք... և. հավիտյան «նա» սիրում և օրհնում է ինձ և. ես՝ «նորան»։

Ավետիք

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

April 28 1963 NYC
April 28 1963 NYC
Play Online