Avetik Isahakyan

Քնքո՛ւշ տատրակս, դու անծանոթի․․․

Քնքո՛ւշ տատրակս, դու անծանոթի,
Դու օտարի պես մոտովս անցար:
Ա˜խ, ի˜նչ եղավ քեզ, որ հուր կարոտի
Արցունքներդ ա՛յսպես շուտով մոռացար:

Գնա՛, մոռացի՛ր, և՛ բախտը քեզ հետ,
Հյուսի՛ր քո բույնը` ում հետ որ կուզես.
Թռի՛ր ու գնա, և մի՛ նայիր ետ,
Թող տունս մնա թափուր` սրտիս պես:

Թո՛ղ օջախիս մեջ կրակ չհուրհրա,
Մարած սրտիս մեջ թող ոռնա քամին.
Թո՛ղ վայե քամին չոր գլխիս վրա, -
Ես չեմ հավատում կնոջ երդումին…

1905

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

A woman with a mirror
A woman with a mirror
Play Online