Avetik Isahakyan
Մորս գերեզմանը աշնանը
Հա˜մր, լո˜ւռ գերեզմաններ,
Մոխրացած կյանքեր,
Մորս գերեզմանը
Մի չնչին հողաթումբ`
Վրան մի դեղին, չորացած բույս,
Որ դողում էր բարակ քամուց:
Մի դեղին, չոր խոտ …
Կարծես սրտիցս է բուսել.
Չեմ կարող մոռանալ նրան,
Աչքերիս առաջն է նա.
Միշտ, միշտ:
Դողում է, երերում …
Ու կանչում է ինձ,
Կանչում է ինձ. Ինձ է կանչում,
Իր մոտ, այս կտոր հողի մոտ,
Որ ամենաթանկ հողն է, մի բուռ հողը,
Ողջ հողագնդի վրա,
Կանչում է ինձ այնտեղ.
Այնտեղ կարող է հոգիս
Հանգիստ գտնել.
Խաղաղվել …
1926
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Recalling
The Conversation, 1969
Play Online