Avetik Isahakyan
Մայրս տեսավ ինձ շատ տխուր
Մայրս տեսավ ինձ շա˜տ տխուր,
Շ˜ատ հուսահատ, մեկուսի.
Գիրկն առավ, սրտին կպա,
Ու լցվեցի, ու լացի:
Ա`խ, մերիկ ջան, մեկ նայե՛, տե՛ս,
Սիրտս խորունկ վերք ունի.
Ձեռքդ մեկ դի՛ր, - ա˜խ, չէ, ձեռդ
Անջնջելի կարնոտի:
Ա˜խ, մերի՛կ ջան, կուզեմ քնեմ,
Ա˜խր բալադ հոգնա˜ծ է.
Երկրի ծոցում հանգիստ քնեմ,
Բալադ անչ˜ափ հոգնա˜ծ է …
1894
Լայպցիգ
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Ghazaros Saryan
Aria and Toccata for violin and piano

The Virgin on the throne
Play Online