Avetik Isahakyan

Մայրի՛կ, նայիր, արևն ինչպես

- Մայրի՛կ, նայիր, արևն ի˜նչպես
Դեղնել է, ցուրտ է ի˜նչպես.
Լույս չի տալիս, ու նայի՛ր, տես`
Չորս դիս` դալուկ աշնան պես:
Եվ սար ու ձոր` լուռ – սևավոր,
Անտառ, առու սուգ կանեն:
Գարուն օրով այս ի՞նչ ցավով
Երկիք – երկիր մեռել են:

- Ա˜խ, սիրելիս, դաշտ ու անտառ
Գարնան գրկում նոր ծաղկան:
Վառ արևն էլ, տե՛ս ի˜նչ պայծառ,
Ու ցավ չունին, բալա ջան:
Ավա՛ղ … մենակ սիրտդ է մեռել,
Ու սրտիդ մեջ – ամեն բան.
Սիրո ցավով սիրտդ է մեռել,
Դալար կյանքդ, բալա ջան …

1899
Սարիղամիշ

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Support us! Buy our art based products from online shop