Avetik Isahakyan
Յարըս նստել վանքի դըռան
Յարըս նստել վանքի դըռան
Նուռ ու խնձոր կըծախե.
Հարս ու աղջիկ քովը կուգան,
Էժան կուտա, կըբաշխե:
Ա˜խ, յարս ինձեն խռովել է,
Ինձի շատ թանկ կծախե:
Ես ո՞նց անեմ … դարդիս դարման
Յարիս նուռն ուխնձորն է.
Ինչ որ ունիմ, յարիս կուտամ,
Թաք ուրիշին չըծախե:
1897
Բագարան
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Spartacus - Adagio
Autumn landscape
Play Online