Avetik Isahakyan

Եվ սերըդ սիրտըս կարևեր խոցեց

Եվ սերըդ սիրտըս կարևեր խոցեց,
Վերքիս այս, քո՛ւյր իմ, դեղ – դարման չըկա.
Սիրուս արցունքով աշխարհ թաթախվեց,
Բայց դո՛ւ մնացիր օտա՛ր, անըզգա …

Եվ ո՛ւր լինում եմ, քո սերն եմ երգում,
Սիրտըս դեպի քեզ թռչում է հավերժ.
Ուրիշին գըրկած` ես քեզ եմ զգում,
Ուրիշի գրկում, - բայց քոնն եմ հավե՛րժ …

Եվ դու հավիտյան անհաս աստղի պես
Ինձնից հեռո˜ւ ես, ինձնից հեռո˜ւ ես …

1903

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

Worship. The Dishonored, 1899
Worship. The Dishonored, 1899
Play Online