Avetik Isahakyan
Էս ի՞նչն է ամպում զիլ թևին կուտա
Էս ի՞նչն է ամպում զիլ թևին կուտա,
Գարնան գովքասան արտո՞ւտն է նխշուն
Ու ձենը ինչո՞ւ զարհուրիկ կուգա, -
Վա˜խ, էս ագռավն է գլխիս պտտվում:
Ես ուրտեղ կերթամ` դու հետս կուգաս,
Ինձեն ին`չ կուզես, ա՛յ զուլում ագռավ,
Երազիս մեջ էլ վրաս կըկռռաս,
Իձեն ի՞նչ կուզես, սևասի՛րտ ագռավ;
Արդյոք չըլինի՞, որ դու էլ գիտես,
Թե ծաղիկ սիրտըս դարդամահ մեռավ. –
Ազիզ մեռելըս քրքրե՞լ կուզես,
Ջիվան մեռելըս, ա՛յ իմ բախտ – ագռավ …
1902
Բասեն
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Swinging Bach
Poppy Flowers
Play Online