Avetik Isahakyan

Երկինքն հիասքանչ, շըքեղ, լուսալից

Երկինքն հիասքանչ, շըքեղ, լուսալից,
Հոգիս արթնացուց լըռության երգով.
Եվ այս տաղտուկից, կյանքի անձուկից
Թափ առավ հոգիս երազ – թևերով:

Եվ տիեզերական խորությունների
Անճառ վայրերում հոգիս սավառնեց.
Եվ խորախորհուրդ, վեհ գաղտնիքների
Անխոս բարբառին լուռ ունկընդրեց:

Եվ տեսավ նրա ափերը անծիր,
Անսահմանության սարսափն ահավոր.
Աստղի քարվաններ, բույլեր ցանուցիր,
Ուժերի հախուռն հորձանքը հըզոր:

Եվ երկյուղագին հոգիս հաղորդվեց
Հավիտենության խոհերին վըսեմ,
Անմահ էության հալվեց ու ձուլվեց,
Ինչպես մի հընչյուն, հյուլե մի նըսեմ …

1904
Թիֆլիս

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Spanish dancer, 1901
Spanish dancer, 1901
Play Online