Avetik Isahakyan

Անգիր, և՛ անհայտ, և՛ անհիշատակ

Անգիր, և՛ անհայտ, և՛ անհիշատակ`
Ամայի դաշտում մի գերեզման կա. –
Ո՞վ է հող դառնում այդ լուռ քարի տակ,
Ո՞վ է լաց եղել այդ քարի վրա;

Համըր քայլերով դարեր են անցնում,
Արտույտն երգում է իր գովքը գարնան,
Շուրջը ոսկեղեն արտերն են ծփում, -
Ո՞վ է երազել և սիրել նրան…

1909

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

The Model
The Model
Play Online