Ashken Keshishyan
Այս հողը, որ հոսում է մեր ձեռքերի ափերից
Այս հողը, որ հոսում է մեր ձեռքերի ափերից
շարունակ,
այս հողը, որ հոսում է մեր ոտքերի տակից
անդադար,
երկինք է բարձրանում
սրբանում է,
լողում է
զուգահեռ աշխարհ է դառնում,
զուգահեռ աշխարհ է դառնում
մեր հիշողության։
Այս հողը, որ չենք կարողանում պահել,
որ չենք կարողանում կորցնել,
բուռ -բուռ տվեք
այնտեղ արյուն թափած
հերոսի մորը,
նա կհունցի
նշխար կսարքի
և մենք կուտենք նշխարն այդ
որպես փրկության
պատրանք։
Եվ կավարտվեն պատերազմները
հավիտյանս հավիտենից
և կավարտվեն պատերազմները...
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Violin concerto in D Minor
Anonymous: 25
Play Online