Armine Muradyan
Ես վաղը կգամ այնտեղ
Ես վաղը կգամ այնտեղ,
Ուր վաղուց դու էլ չկաս,
Ու կբերեմ քեզ
խոսքերը իմ թաց՝
Հետադարձի ուղիդ ցողելու համար։
Ա՜խ, եթե վաղը մի երեկ դառնար,
Գուցե լինեիր,
Մնայիր գուցե...
Ու նվիրեիր ջրաշուշաններ՝
Իմ սև աչքերի գետերին վարար։
Հետո նստեիր արցունքիս ափին
Ու շշնջայիր այդպես էլ չասված
Խոսքեր հարազատ…
Մի բուռ վերցնեիր լացիցս ճերմակ՝
Ցողելով տխուր-տխուր աչքերիդ...
Անմա՛հ աչքերիդ,
Որտեղ այդպես էլ չկարողացա
Ապրել հավիտյա՜ն...
Ես...... վա՛ղը կգամ....
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Edward Baghdasaryan
Rhapsody
The romantics
Play Online