Anna Sargsyan

Անավարտ ավարտ

֊Բարեւ։
֊Բարեւ։
֊Երազումս այցի եկար, սակայն հյուրի նման` օտար...
֊Լու՞ռ էի։
֊Լռելու չափ սակավախոս, սառն էիր անչափ...
֊Դու՞ էլ։
֊Իսկ ես... Ջերմությունս վանդակել էի, որ չլինի, թե անցյալի կարոտն անգութ կրկին հասնի ցամաքած ափ...
֊Զուր էր...
֊Երա՞զն այդ խենթ, սպասված, թե՞ վանդակը պարտադրաբար..
֊Ջերմությունը, խենթ անցյալը զու՜ր կորցրեցինք, հիմարաբար...
֊Մնաս բարով...
֊Էլ չեմ կարող...
Դիլիջան
22.07.2024​թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling